Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամերիկահայ մտավորական Հրանդ Մարգարեանի հեղինակած «Խրիմյան Հայրիկ» մոնոներկայացումը՝ Նոր Վարագավանք եկեղեցու բակում

09.07.2019

 Հուլիսի 8-ին Տավուշի Նոր Վարագավանք եկեղեցու բակում տեղի ունեցավ ամերիկահայ մտավորական Հրանդ Մարգարեանի հեղինակած «Խրիմյան Հայրիկ» մոնոներկայացումը: Այս ներկայացումով եզրափակվեցին նրա հոբելյանական ներկայացումները Հայաստանում:
 Հրանդ Մարգարեանը թատերագիր է, բեմադրիչ, թարգմանիչ ու բանաստեղծ: Երկար տարիներ ղեկավարում է Նյու Յորքի համազգային թատերախումբը: Նա Հայաստանում եւ Արցախում իրականացրել է բարեգործական ծրագրեր:
  «Խրիմյան Հայրիկ» մոնոներկայացմանը Հրանդ Մարգարեանը հանդես է գալիս կաթողիկոսի դերում՝ ներկայացնելով նրա կյանքը:
 Հրանդ Մարգարեանն ահա թե ինչ պատմեց ներկայացման եւ Նոր Վարագավանքից իր տպավորությունների մասին․
 - Ամեն տեղն իր հմայքն ուներ, սակայն այս Վարագավանքի մեջն ըլլալն ինքնին ուրիշ տպավորություն թողուց վրաս, հոգնությունս մոռցա: Տա աստված օր մը երթամ բուն Վարագավանքի մեջ ներկայացնեմ, քյուրդերը թող գան լսեն: Բայց տպավորությունս մեծ է: Ամենեն մեծ գոհունակությունը այն է, որ Խրիմյանը կփառաբանվի, ես՝ չէ: Եվ եթե այդ փառաբանանքին, այդ խորհուրդին նվազագույն մասնակցությունը կբերեմ, այդ է իմ մեծագույն պարտականությունը: Ճիշտ տեղն էր Վարագավանքը, այստեղ ներկայացնելը՝ Տավուշի մեջ, մանավանդ որ իր բնույթով ալ սահմանամերձ է, բոլորը խորհուրդ է ինձի համար:
 Տեր Արամ քահան Միրզոյանը Բերդի տարածաշրջանի մշակույթի պատասխանատուների անունից շնորհավորեց Հրանդ Մարգարեանի ծննդյան 80 և ստեղծագործական գործունեության 65-ամյակը և փոխանցեց պատվոգիր:
  -Մեզ համար էությամբ նորություն է այս ներկայացումը: Ցավոք սրտի հաճախ չէ, որ նման միջոցառումներ են լինում: Մեծ իմաստ ու բովանդակություն ունեն Հայրիկի հորդորները, կոչերը միշտ արդիական են, հատկապես այսպիսի տարածաշրջանում, որը սահմանապահ է: Պարոն Հրանդ Մարգարեանը շատ բարձր արվեստ ներկայացրեց: Մենք հոգևոր կապ ունենք Նոր Վարագավանքի և պատմական Վարագավանքի հետ: Խրիմյան Հայրիկը հիմնականում գործել է Վարագավանքում՝ վանահայր լինելով: Ուրախություն է, որ այս կապը ստեղծեցինք երկու Վարագավանքերի միջև, և սա նաև մեր ժողովրդի միասնության և հարատևության խորհուրդն ունի,- ասաց Տեր Արամ քահանա Միրզոյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03