Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրկին եզրափակիչ  դուրս եկավ Արծվաբերդի դպրոցի թիմը

Կրկին եզրափակիչ դուրս եկավ Արծվաբերդի դպրոցի թիմը 23.10.2013

ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլը: Միջոցառման աջակիցն էր Տավուշի մարզպետարանը: Մրցույթին ներկա էին Իջևանի զինկոմիսարիատի պատասխանատու աշխատողներ: Մրցումներին մասնակցեցին մարզի չորս տարածաշրջանները՝ Իջևանը, Դիլիջանը, Նոյեմբերյանը և Բերդը՝ յուրաքանչյուրը 2-ական թիմով:

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ 23.10.2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի՝ ԿԲ աշխատակիցների համար կառուցված բազմաբնակարան շենք (64 ծառայողական բնակարաններով և 6300մ2 ընդհանուր բնակելի տարածքով), ծանոթացել բնակարանային պայմաններին, զրուցել Դիլիջան տեղափոխված ԿԲ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հետ: Սերժ Սարգսյանն այցելել է նաև շենքի 1-ին հարկում գործող միջազգային չափանիշներին համապատասխան ցերեկային ժամանցի մանկական կենտրոն, որտեղ հաճախում են ԿԲ աշխատակիցների 2-6 տարեկան 15 երեխաներ: Մանկական կենտրոնը նախատեսված է նաև Դիլիջանի և հարակից բնակավայրերի երեխաների համար:

Տավուշի մարզի պատվիրակությունը մասնակցեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին

Տավուշի մարզի պատվիրակությունը մասնակցեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին 22.10.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության կազմում 2013 թվականին հոկտեմբերի 15-18-ը Տավուշի մարզի պատվիրակությունը մասնակցեց Ֆրանսիայում կայացած ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին: Տավուշի մարզի պատվիրակությունը գլխավորում էր մարզպետ Արմեն Ղուլարյանը: Պատվիրակության կազմում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչ Թումանյանը և հիմնադրամի աշխատակցուհի Լաուրա Օթարյանը:

Տավուշի մարզը՝ ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսում

Տավուշի մարզը՝ ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսում 22.10.2013

Հոկտեմբերի 18-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել էր եռօրյա «Արմպրոդէքսպո» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսը՝ նվիրված գյուղատնտեսության օրվան: Ցուցահանդեսին ներկայացվել էին Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների լավագույն նմուշներ: Ցուցահանդեսային համալիրի բացօթյա առանձին տաղավարով Տավուշի մարզը ևս ներկայացրեց մարզի բերքն ու բարիքը:

Տեղի ունեցավ Հաղարծնի վանական համալիրի բացման արարողությունը 21.10.2013

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ 19 Հոկտեմբերի, 2013 Հոկտեմբերի 19-ին Տավուշի թեմում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հաղարծնի վանական համալիրի բացման արարողությունը: Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ բարերարությամբ:

Գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովն  անցավ վերապատրաստում

Գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովն անցավ վերապատրաստում 18.10.2013

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ հոկտեմբերի 16-ից 17-ը Տավուշի մարզպետարանում անցկացրեց գենդերային հարցերով մշտական հանձնաժողովի վերապատրաստման երկօրյա դասընթացներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-18 16:54:32