Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Ինչպես լուսաբանել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները>> թեմայով սեմինար-քննարկում լրագրողների համար

23.04.2014

Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունը ապրիլի 23-ին Տավուշի մարզի լրագրողների համար կազմակերպել էր <<Ինչպես լուսաբանել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները>> թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարն անցկացրեց <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը: Մասնակցում էին Իջևանի, Նոյեմբերյանի և Դիլիջանի տարածաշրջանի լրագրողներ, <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի աշխատակիցներ: Նշվեցին այն մոտեցումները, որոնք պետք է ունենան լրագրողները հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները կամ առհասարակ նրանց վերաբերող նյութերը լուսաբանելիս կամ պատրաստելիս: Դրանք են՝ հարցազրույց վերցնելը հաշմանդամություն ունեցող անձից, դրական օրինակների լուսաբանումը, ֆիզիկական ունակությունների վրա չկենտրոնանալը, տեսանյութի մեջ հնչող երաժշտության ճիշտ ընտրությունը և այլն: Սեմինարի ընթացքում լրագրողներին առաջարկեցին ուշադրություն դարձնել բառերին, որոնք օգտագործում են նյութը պատրաստելիս՝ դրանց խոցելիությունից խուսափելու համար, և առաջարկվեցին բառերի նախընտրելի տարբերակներ: Սեմինարն անցավ ազատ և անկաշկանդ քննարկման մթնոլորտում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59