Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց Բագրատաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեմայում փոփոխություն կատարելու հարցը 04.04.2012

ՀՀ Տավուշի մարզպետի 2012 թվականի փետրվարի 27-ի թիվ 7-Ա կարգադրությամբ ստեղծված` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգող հանձնաժողովը գումարեց իր առաջին նիստը, որտեղ քննարկեց Բագրատաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեմայում փոփոխություն կատարելու հարցը: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ներկա էին բոլոր անդամները: Բագրատաշեն համայնքի ղեկավար Ա. Մակյանը, դիմելով հանձնաժողովին, ներկայացրել էր բացատրություն այն...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ 02.04.2012

2012թ. մարտի 31-ին Դիլիջան քաղաքում ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել էին և հերթագրվել տասը քաղաքացիներ Դիլիջան քաղաքից և տարածաշրջանի գյուղերից: Ընդունելությանը մասնակցած տասը քաղաքացիներից վեցը դիմել էին ֆինանսական աջակցության, երեքը՝ պետ.պատվերի միջնորդության, մեկը` այլ բնույթի հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց լուծումները: Իսկ քաղաքացիների կողմից...

Վերանորոգվել է Իջևան քաղաքի ՍՕՍ մանկատուն տանող ավտոճանապարհը 29.03.2012

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների 2-րդ ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Իջևան քաղաքի ՍՕՍ մանկատուն տանող ավտոճանապարհը: Իրականացվել են 317 գծմ ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման, իջատեղերի նորոգման, դիտահորերի վերականգնման և մի շարք հողային ու անվտագության խնդիրների կարգավորման աշխատանքներ: Նշված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են <Ճաննախագիծ ինստիտուտ> ՍՊԸ-ի կողմից: Նախահաշվային արժեքը կազմել է 25,5 մլն...

                     ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ  ԻՋԵՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԹԻՄԸ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԻՋԵՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԹԻՄԸ 29.03.2012

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց դպրոցականների շախմատի 6-րդ օլիմպիադայի 3-րդ՝ մարզային փուլը, որին մասնակցում էին նախորդ՝ ներդպրոցային, ապա համայնքային փուլերում հաղթած 4 թիմեր՝ Դիլիջանի Վախթանգ Անանյանի անվան դպրոցի, Ջուջևանի, Բերդի վարժարանի և Իջևանի ավագ դպրոցի շախմատիստները: Թիմերը մրցեցին 3 տղա և 1 աղջիկ կազմով: Շրջանային պայքարի արդյունքում հաղթեց Իջևանի ավագ դպրոցի թիմը՝ իրավունք նվաճելով մասնակցելու հանրապետական փուլին: Բերդի, Նոյեմբերյանի և Դիլիջանի տարածաշրջանները...

Ծրագիրն առաջ է ընթանում

Ծրագիրն առաջ է ընթանում 27.03.2012

2011 թվականի մարտին Ֆրանսիայում, Ֆրանսիայի տնտեսական նախարար, Օ-Դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրեցին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր, որը 3 տարի ժամկետով ապահովում է Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունը Տավուշի մարզին: Ծրագիրն ունի գյուղատնտեսական ուղղվածություն, իր մեջ ներառում է անասնապահության, այգեգործության և ոռոգման համակարգերի...

Քննարկման մասնակիցներն արտահայտվեցին ծրագրի                արդյունավետության ու շարունակականության օգտին

Քննարկման մասնակիցներն արտահայտվեցին ծրագրի արդյունավետության ու շարունակականության օգտին 14.03.2012

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հայ-շվեյցարական միջկառավարական համաձայնագրի ՙՙԱրձագանք՚՚ ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում իրականացված` աղետների բժշկության պիլոտային ծրագրի արդյունքների քննարկում, որին մասնակցում էին ծրագրի շվեյցարական և հայկական կողմերի ներկայացուցիչներ, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ: Ողջունելով հյուրերին՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նախ շնորհակալություն հայտնեց ծրագիրը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:46:29