Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ 19.04.2014

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում ԿԲ կազմակերպած տնտեսական աճի հեռանկարները երկարաժամկետ հատվածում թեմայով սեմինարին: Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոն, որտեղ նրան ներկայացրել են կենտրոնի...

Կայացավ քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոնի մրցույթ 17.04.2014

   Ապրիլի 16-ին Տավուշի մարզպետարանում կայացել է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի – մարզային հողային պետական տեսչության առաջատար մասնագետի թափուր պաշտոնի համար մրցույթ: <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով, հիմք ընդունելով մրցույթն անցկացնող մրցութային հանձնաժողովի 2014 թվականի ապրիլի 16-ի՝ <<Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին>> թիվ 5 որոշումը և մրցույթի արդյունքում հաղթող...

<<Օրանժ>> հիմնադրամը կընդլայնի իր ներդրումների շրջանակը Տավուշի մարզում

<<Օրանժ>> հիմնադրամը կընդլայնի իր ներդրումների շրջանակը Տավուշի մարզում 15.04.2014

  Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր <<Օրանժ Արմենիայի>> <<Օրանժ>> հիմնադրամը կընդլայնի իր ներդրումների շրջանակը Տավուշի մարզում: Այս մասին քննարկում ծավալվեց Տավուշի մարզպետարանում մարզպետ Արմեն Ղուլարյանի և <<Օրանժ Արմենիայի>> գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերիի հանդիպման ժամանակ: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը: Նշենք, որ <<Օրանժն>> արդեն մի շարք...

               Իջևանում հանդիսավորությամբ նշվեց Ոստիկանության օրը

Իջևանում հանդիսավորությամբ նշվեց Ոստիկանության օրը 15.04.2014

    Ապրիլի 15-ին Ոստիկանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Իջևան քաղաքում: Ներկա էին մարզի ղեկավարությունը` մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, ուժային կառույցների ղեկավարներ, համայնքների ղեկավարներ, հրավիրվածներ: Ոստիկանության պատասխանատուների հետ միջոցառմանը մասնակցում էին նաև վետերաններ, ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքով նպաստել են համակարգի կայացմանը: Միջոցառումն սկսվեց հարգանքի տուրքով. ծաղկեպսակ ու ծաղիկներ դրվեցին ոստիկանության մարզային...

Աշխատանքային խորհրդակցությունում 14.04.2014

  Ապրիլի 14-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչությունների պետերը և առանձնացված բաժինների վարիչները: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման մասին, նաև ներկայացրին ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցեց, որ...

Իտալացի գործարարը հետաքրքրված է Տավուշի մարզում  ձիթապտղի այգիների հիմնմամբ

Իտալացի գործարարը հետաքրքրված է Տավուշի մարզում ձիթապտղի այգիների հիմնմամբ 11.04.2014

  Ապրիլի 11-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց իտալական <<LaRocca>> ձիթապտղի ընկերության սեփականատեր Անդրեա Դել Ֆերառոյին և ընկերության իրավաբան Ջերմանա Սիլվիին: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արծրուն Նազարյանը: Իտալացի գործարարը հետաքրքրված էր մարզում ձիթապտղի այգիների հիմնմամբ և առաջին հերթին ուզում էր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:02:40