Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման>> ծրագրի շրջանակներում լուծվում են կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ

<<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման>> ծրագրի շրջանակներում լուծվում են կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ 24.08.2012

ՀՀ նախագահի 2008 թվականի ՀՀ Տավուշի մարզ կատարած նախընտրական այցի ընթացքում արծարծված հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մեջ էին մտնում մարզի մի շարք համայնքների ջրամատակարարման և գազիֆիկացման խնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքները:

Բերքը` մինչ այսօր

Բերքը` մինչ այսօր 18.08.2012

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաղորդագրության համաձայն 17.08.2012 թվականի դրությամբ մարզում արտադրվել են 5500 տոննա պտուղ և հատապտուղ, 1100 տոննա բանջարեղեն, 1500 տոննա կարտոֆիլ, 70 տոննա բոստանային կուլտուրաներ, 80 տոննա ծխախոտ: Կուտակվել է 22 000 տոննա խոտ, հնձվել է 5600 հա աշնանացան` 14 ց հեկտարից բերքատվությամբ: Ըստ մասնագետների, հացահատիկի և խոտի ցածր բերքատվությունը պայմանավորված է երկարատև երաշտով: Այրումի պահածոների գործարանի...

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում 18.08.2012

Օգոստոսի 17–ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ քննարկվեց նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և տրվեցին նոր հանձնարարականներ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: Մասնավորապես քննարկվեցին մարզում բերքահավաքի ընթացքը և ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրները, որոնց մասին տեղեկատվություն ներկայացրեցին աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը և քաղաքաշինության...

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր 16.08.2012

Օգոստոսի 15-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ միասին նրանք առաջինն այցելեցին մարզի Մ—4 միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի թունելից սկսվող եւ մինչև քաղաքի կենտրոն ձգվող ճանապարհահատվածը, որտեղ այս պահին էլ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Ծանոթացան կատարվող աշխատանքներին, զրուցեցին շինարարների հետ և տվեցին համապատասխան հանձնարարականներ։ Վերջին անգամ 2003թ. «Լինսի» հիմնադրամի...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ 10.08.2012

2012թ. օգոստոսի 9-ին Իջևան քաղաքում ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին ութ քաղաքացիներ Իջևան քաղաքից և Այգեհովիտ ու Գետահովիտ գյուղերից: Ընդունելությանը մասնակցած ութ քաղաքացիներից մեկը դիմել էր աշխատանքի տեղավորման, երկուսը՝ ֆինանսական աջակցության, երկուսը՝ բնակարանի, երեքը` այլ բնույթի հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց լուծումները: Իսկ...

                                      <<Օրորոց>> ծրագիրը շարունակվում է

<<Օրորոց>> ծրագիրը շարունակվում է 06.08.2012

2002 թվականից մեկնարկած <Օրորոց> բարեգործական ծրագիրը շարունակական բնույթ է կրում: Ծրագրի շրջանակներում նվերների փաթեթները հանձնվեցին Տավուշի մարզում 2-րդ եռամսյակում ծնված նորածիններին: Փաթեթները նախատեսված են նպաստառու ընտանիքների երեխաների համար: Այս անգամ մարզ էր բերվել ընդհանուր թվով 41 փաթեթ, որից 13-ը ստացան Իջևանի, 7-ը՝ Նոյեմբերյանի, 2-ը՝ Դիլիջանի տարածաշրջանների մանկիկները, իսկ Բերդում, 1-ին և 2-րդ եռամսյակում ծնված երեխաներին, ընդհանուր հանձնվեց 19 փաթեթ: Փոքրիկների ծնողներն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09