Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկվեցին համայնքային ոստիկանության ինստիտուտի ներդրման հետ կապված հարցեր 09.06.2014
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունեց ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնին: Քննարկվեցին համայնքային ոստիկանության ինստիտուտի ներդրման հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը, մարզպետարանի ու ոստիկանության պատասխանատու աշխատողներ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Այենսոնը ներկայացրեց համայնքային ոստիկանության ինստիտուտի...

Երեխաների պաշտպանությունն առաքելություն է 06.06.2014
Հունիսի 5-ին Տավուշի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ հրավիրվել էր կլոր սեղան <<Օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների խնդիրներն ու լուծման հնարավորությունները>> թեմայով: Կլոր սեղանին մասնակցում էին համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները, ոստիկանության բաժինների ԱԳԽ պետերը: Բացելով կլոր սեղանը՝ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի /ԵԱԿ/ գործադիր...
Հունիսի 6-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպվել էր խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին արտակարգ իրավիճակներում պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: Ներկա էին <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Վլադիմիր Ավետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջին բաժնի պետ Գարիկ Ղամարյանը, ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի մայրաբանության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Հովհաննիսյանը, համայնքապետեր, համայնքների անասնաբույժներ, մարզպետարանի...

<<Փյունիկ>> պարային համույթի հաշվետու համերգը 05.06.2014
Օրերս Իջևանի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Իջևանի արվեստի դպրոցի <<Փյունիկ>> պարային համույթի հաշվետու համերգը՝ Տատյանա Գորբաչովայի ղեկավարությամբ: <<Փյունիկ>> պարային համույթի սաները հաճախ են մասնակցում բազմաթիվ պարային փառատոների և արժանանում պատվոգրերի: Դրա վառ օրինակը գարնանը նրանց մասնակցությունն էր <<ՄԻՆՈՐԱ-2013>> երգի-պարի հանրապետական հեռուստափառատոնի մրցանակաբաշխությանը, որին համույթի սաները փայլուն մասնակցություն ունենալու համար...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 05.06.2014
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ 2014 թվականի հունիսի 8-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Հայաստանի Հանրապետության...

Սահմանից Սահման քայլարշավն ընթացքի մեջ է 05.06.2014
Երեք տարի առաջ Հայաստանի տարածքում գործող կազմակերպությունների՝ Կարմիր Խաչի, YMCA-ի և Երիտասարդական բանկի նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկեց Սահմանից Սահման քայլարշավը, որի նպատակն է բարձրացնել ծնողների և երեխաների ընդհանուր իրազեկությունը առողջության և բնապահպանության վերաբերյալ: Այս տարի քայլարշավը մեկնարկել է հունիսի 1-ից և կավարտվի հունիսի 21-ին՝ նպատակ ունենալով կրթելու 1000 երեխայի Հայաստանի ընդհանուր թվով 21 գյուղերում և քաղաքներում: Տավուշի մարզից քայլարշավի ծրագրում...


