Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքում գարնանային եռուզեռ է 25.04.2014
Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքում գարնանային եռուզեռ է: Համայնքի ավագանու որոշմամբ տարին հայտարարվել է մաքրության տարի, և համայնքի բոլոր անդամները շտապում են իրենց մասնակցությունը բերել բարի գործին: Մաքրում են գյուղամիջյան փողոցներն ու տների շրջակայքը, կատարում բարեկարգման աշխատանքներ: Գյուղամիջյան շուրջ 200 քմ տարածք կանաչապատվել և վեր է ածվել գեղեցիկ ծաղկանոցի: Աշխատանքներում ներգրավվել են նաև գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Նրանց հետ այդ ուղղությամբ զրույցներ են...

Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն մարզկենտրոն Իջևանում 24.04.2014
Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հերթական անգամ ոգեկոչեց 1915 թվականին օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ավանդույթի համաձայն, Տավուշի մարզկենտրոն Իջևանում Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունների շարքը սկսվեց մասսայական սգո երթով: Վաղ առավոտից քաղաքի Սահմանադրության հրապարակից մարդկանց հոսքը ձգվում էր դեպի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին մասնակցում էին մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Արմեն Ղուլարյանի...

Կյանքից հեռացավ ճանաչված գործարար ու բարերար Հրանտ Վարդանյանը 23.04.2014
65 տարեկան հասակում կյանքից հեռացավ ճանաչված գործարար ու բարերար, <<Գրանդ Հոլդինգ>> ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանը: Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց Հայաստանի տնտեսության զարգացմանն ու հզորացմանը: Նրա անվան հետ է կապված հայրենական արտադրության վերածնունդը: Հրանտ Վարդանյանը սահմանամերձ Տավուշի մարզի մեծ բարեկամն էր, տավուշցիների հոգսերով ապրող անձնավորություն: Մեծ բարերարի միջոցներով ու աջակցությամբ մարզի տնտեսության ու ենթակառուցվածքների...
Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունը ապրիլի 23-ին Տավուշի մարզի լրագրողների համար կազմակերպել էր <<Ինչպես լուսաբանել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները>> թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարն անցկացրեց <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը: Մասնակցում էին Իջևանի, Նոյեմբերյանի և Դիլիջանի տարածաշրջանի...

Նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը 22.04.2014
Ապրիլի 20-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, որը քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոների մեկը: Զատիկը շարժական տոն է, յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է: Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը: Զատկի օրվան նախորդող շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի Հարության Ճրագալույցի կամ Ճրագալույսի պատարագ: Տավուշի...

Հայ-ադրբեջանական սահմանին կանգնած Չինարիում ծառատունկ էր 22.04.2014
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում մեծածավալ ներդրումային ծրագրերի իրականացման համար <<Պատվավոր Տավուշեցի>> կոչման արժանացած Զորայր Կիրակոսյանը, ով նախկինում ղեկավարում էր Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի Տավուշի մարզային գրասենյակի աշխատանքները, այսօր էլ, թեպետ աշխատում է մարզից դուրս, նույն ջանադրությամբ ու ոգևորությամբ շարունակում է իր աջակցությունը մարզի սահմանամերձ համայնքներին: Ապրիլի 20-ին նրա անմիջական...


