Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

19.04.2014

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր:
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում ԿԲ կազմակերպած տնտեսական աճի հեռանկարները երկարաժամկետ հատվածում թեմայով սեմինարին:
Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոն, որտեղ նրան ներկայացրել են կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքն ու շահագործումից հետո ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված ծրագրերը: Նշվել է, որ նախկին ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տան բազայի վրա կառուցվող այդ կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն 2015թ. սկզբին: Պատասխանատուների հավաստմամբ, ներկայումս իրականացվում են կենտրոնի ներքին հարդարման, արտաքին ցանցերի, ճանապարհների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Ուսումնական կենտրոնում տեղադրվելու են բարձրորակ ինժեներական համակարգեր և սարքավորումներ:
Ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված ծրագրերի վերաբերյալ նշվել է, որ կենտրոնում իրականացվելու են ՊԵԿ համակարգի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման, վերապատրաստման, այցելուների հանգստի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համաժողովների անցկացման, մասնագիտական փորձի փոխանակման ծրագրեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն երեկոյան Հաղարծին վանական համալիրում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին:


www.president.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59