Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Օրանժ>> հիմնադրամը կընդլայնի իր ներդրումների շրջանակը Տավուշի մարզում

15.04.2014

  Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր <<Օրանժ Արմենիայի>> <<Օրանժ>> հիմնադրամը կընդլայնի իր ներդրումների շրջանակը Տավուշի մարզում: Այս մասին քննարկում ծավալվեց Տավուշի մարզպետարանում մարզպետ Արմեն Ղուլարյանի և <<Օրանժ Արմենիայի>> գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերիի հանդիպման ժամանակ: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը: Նշենք, որ <<Օրանժն>> արդեն մի շարք բարեգործական նախաձեռնությունների հեղինակ է մարզում: Շնորհիվ հիմնադրամի այսօր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 10 ուսանող կրթաթոշակ է ստանում: <<Օրանժը>> ծրագրեր է իրականացնում՝ ուղղված մարզի գյուղական համայնքների զարգացմանը: Բերդավան համայնքում ստեղծվել է պտղաբուծական կոոպերատիվ, որն զբաղվում է դեղձի արտադրությամբ: Կոոպերատիվին է տրամադրվել մինի տրակտոր, կաթիլային ոռոգման համակարգ: Ռոն-Ալպի դեպարտամենտի աջակցությամբ Այրումում ստեղծվում է պահածոների մինի գործարան: <<Օրանժի>> ծրագրերի շրջանակներում մի շարք համայնքներում ստեղծվել են նոր մարզադահլիճներ՝ հագեցած տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ մարզասարքերով ու մարզագույքով, կահավորվել են համակարգչային սենյակներ:
   Բարձր գնահատելով հիմնադրամի գործունեությունը մարզում՝ մարզպետ Արմեն Ղուլարյանը առանձնացրեց այն շնորհակալ աշխատանքը, որ իրականացվել է <<Օրանժ>> բարեգործական հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի /ՀԱՆ/ համատեղ ծրագրով, որի շրջանակներում ընդհանուր հաշվով մարզում կատարվել է 382 վիրահատություն և լազերային բուժում: Մարզպետն այնուհետև անդրադարձավ այն երեք հիմնական ոլորտներին, որտեղ ակնկալվում է <<Օրանժ>> բարեգործական հիմնադրամի աջակցությունը` միաժամանակ ներկայացնելով այդ ուղղություններով մարզում արդեն իրականացված ծրագրերը: Դրանք են կրթական-ներառական, գյուղատնտեսական, որն արդեն սկսված է և բնապահպանական ոլորտները, որոնց վերաբերյալ էլ առաջարկներով հանդես եկավ մարզպետը: Մարզպետը Ֆրանսիս Ժելիբտերիի ուշադրությունը հրավիրեց հատկապես մարզի քաղաքների աղբավայրերի բարեկարգման խնդրի վրա և առաջարկեց ու խնդրեց քննարկել հարցը:
   Շնորհակալություն հայտնելով ներկայացված մանրամասն տեղեկատվության համար՝ Ֆրանսիս Ժելիբտերին ասաց, որ ներկայացված առաջարկները անպայման կքննարկվեն և իրենց հնարավորությունների շրջանակներում կաջակցեն դրանց լուծմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18