Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ

09.10.2014

Այսօր, Տավուշի մարզպետարանում, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելության օրն էր: Ընդունելության համար նախապես դիմել էին և հերթագրվել 18 քաղաքացի Իջևան քաղաքից և տարածաշրջանի մյուս համայնքներից: Ընդունելությանը մասնակցած 18 քաղաքացիներից 7-ը մարզպետին դիմեցին ֆինանսական աջակցության, 5-ը՝ աշխատանքի տեղավորման, 2-ը՝ վառելափայտի ձեռք բերման, 4-ը` այլ բնույթի հարցերով: Որոշակի հարցերի մարզպետ Հովիկ Աբովյանը տեղում լուծում տվեց: Իսկ քաղաքացիների կողմից բարձրացված այն խնդիրների կապակցությամբ, որոնք լրացուցիչ ժամանակ և ուսումնասիրություն են պահանջում, մարզպետ Հովիկ Աբովյանը հանձնարարականներ տվեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57