Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհավորեց Արարատբանկին գործունեության 1 տարվա առթիվ

10.10.2014

Արդեն 1 տարի է, ինչ Տավուշի մարզկենտրոն Իջևանում գործում է Արարատբանկի մասնաճյուղը: Այդ առիթով բանկի աշխատակազմը կազմակերպել էր փոքրիկ հավաքույթ՝ նպատակ ունենալով ամփոփել մեկամյա գործունեության արդյունքները: Ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Արարատբանկի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը, Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, հավաքվել էին հյուրեր, բանկի հաճախորդներ, համայնքների ղեկավարներ: Մասնաճյուղի կառավարիչ Միքայել Մարտիրոսյանը համառոտ ներկայացրեց բանկի առաջին տարվա գործունեությունը, նշեց այդ ընթացքում կատարված հիմնական աշխատանքները և ձեռքբերումները: Բանկի իջևանյան մասնաճյուղին շնորհավորեց և հետագա արդյունավետ գործունեություն մաղթեց նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Միաժամանակ նա իր խոսքում կարևորեց բանկերի ներկայությունը ինչպես մարզկենտրոնում, այնպես էլ մարզի մյուս համայնքներում՝ ընդգծելով, որ դրանք բնակչության համար ապահովում են ֆինանսական ռեսուրսների մատչելիություն, ստեղծում են մրցակցություն ի օգուտ բանկից օգտվողի, բնակչի:
Բանկի մասնաճյուղին շնորհավորեցին, կարծիքներ հայտնեցին նաև այս ընթացքում նրա ծառայություններից օգտված հաճախորդներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59