Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված մրցույթ- փառատոն:

09.10.2014

Կարևորելով Ազգային էպոսի հանրահռչակման խնդիրը, արդեն 3-րդ տարին է ՀՀ մշակույթի նախարարության, <<Սասնա տուն>> ՀԿ-ի նախաձեռնությամբ, մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների աջակցությամբ, հանրապետությունում կազմակերպվում է <<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված մրցույթ- փառատոն: Այս տարի մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը կայացավ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում: Մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպվել են համալիր միջոցառումներ, որոնցից են <<Ես և էպոսը>> դպրոցական շարադրությունների մրցույթը և էպոսասասացության մրցույթը: Շարադրությունների մրցույթը դեռ ամփոփման ընթացքում է, իսկ էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլին Տավուշի մարզից մասնակցած Ալիկ Առաքելյանը/ ուսուցչուհի Ժենյա Խաչատրյան/ և Հայկ Քալանթարյանը / ուսուցչուհի Մարիետա Լազարյան/ արժանացան մեդալի, պատվոգրի և ստացան հուշանվերներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57