Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկօրյա դասընթաց առողջության առաջնային պահպանման օղակի մասնակցությամբ

08.10.2014

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկացմամբ, սեպտեմբեր ամսից Տավուշի մարզում մեկնարկել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող <<Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>> ծրագիրը: Այն իրականացնում են է ՀՀ ԱՆ Առողղջապահական ԾԻԳ –ը Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի հետ համատեղ: Հոկտեմբերի 7-ին և 8-ին վերոհիշյալ ծրագրի շրջանակներում առողջության առաջնային պահպանման օղակի մասնակցությամբ հերթական սեմինարներն անցան : Այս անգամ մասնակցում էր մարզի առաջնային պահպանման օղակի ղեկավար անձնակազմը: Երկօրյա սեմինարը ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և վարման, արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների և քաղցկեղի կանխարգելման թեմաների շուրջ էր: Դասընթացները վարում էին Պետական առողջապահական գործակալության/ ՊԱԳ/ մասնագետները, ՊԱԳ-ի պետ Սարո Ծատուրյանի գլխավորությամբ: Օգտվելով առիթից, մարզի առողջապահական հաստատությունների ղեկավարները Սարո Ծատուրյանի հետ քննարկեցին նաև սեմինարի թեմայից դուրս, սակայն աշխատանքին վերաբերող իրենց հուզող այլ հարցեր ևս:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03