Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներառական կրթության Տավուշի մարզի փորձնական կարգի քննարկումը

10.10.2014

Այսօր, Տավուշի մարզպետարանում, հերթական քննարկումն էր մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ներդրման, ընթացքի և դրա հետ կապված դասավանդման այլ առանձնահատկությունների վերաբերյալ: Քննարկումն անցկացրեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մասնակցում էին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, Երեխայի բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի տնօրեն Վարդուհի Կատինյանը, <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի Տավուշի մարզի երեխայի զարգացման կենտրոնների ներկայացուցիչները:
Քննարկման հիմնական թեման այս անգամ ներառական կրթության Տավուշի մարզի փորձնական կարգն էր: Այն ընդունվել է դեռևս 2011 թվականին, որի համաձայն կարգավորվում են մարզի հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար ուսումնական հաստատություններին պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հիմնական հարաբերությունները: Սակայն փորձնական այդ կարգը գործում է միայն նախապես ցանկով հաստատված մարզի 14 դպրոցներում: Որպեսզի այն տարածվի նաև մյուս դպրոցներում, և այդ հաստատությունները նույնպես կարողանան ստանալ համապատսխան ֆինանսավորում, պետք է իրականացվի կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների գնահատում և վկայագրում: Յուրաքանչյուր կողմի կարծիքը վերլուծելով՝ Տավուշի մարզպետարանի, երեխայի բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի և <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի երեխայի զարգացման կենտրոնների հետ կոնկրետ խնդրով համատեղ, թիմային աշխատանքի պայմնավորվածություն ձեռք բերվեց: Ուսումնասիրությունները կկատարվեն սկսած նոյեմբեր ամսից: Մինչև 2015 թվականի փետրվարի 15-ը կներկայացվի երեխաների թիվը, որպեսզի ֆինանսիստներն արդեն կարողանան կատարել նախնական հաշվարկները հաջորդ տարվա բյուջեի համար:
Քննարկման ավարտին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ աշխատանքի համար և նշեց, որ նման քննարկումները հնարավորություն են տալիս առավել բազմակողմանի ուսումնասիրել խնդիրները և դրանց լուծմանը գնալ բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից ձևավորված թիմով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:39:01