Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արժանացան Արտակարգ իրավիճակների նախարարի պատվոգրի

Արժանացան Արտակարգ իրավիճակների նախարարի պատվոգրի 08.11.2013

Փրկարարական և բժշկական ստորաբաժանումների համագործակցությունը կատարելագործելու, ինչպես նաև՝ Հայաստանում ՄԱԿ-ի որոնողափրկարարական միջազգային խորհրդատվական խմբի /INSARAG/ չափանիշներին համապատասխան փրկարարական կառույց ունենալու նպատակով՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անցկացվեց > ծրագրի շրջանակներում ստեղծված բժշկական ստորաբաժանումների միջև մրցութային ավարտական միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը, բազմաթիվ հյուրեր:

Նոյեմբերյանում բացվեց ընտանեկան բժշկի  անկախ պրակտիկայի  բժշկական կենտրոն

Նոյեմբերյանում բացվեց ընտանեկան բժշկի անկախ պրակտիկայի բժշկական կենտրոն 07.11.2013

Ընտանեկան բժիշկ Արևհատ Յարալյանի նախաձեռնությամբ օրերս Նոյեմբերյանում բացվեց ընտանեկան բժշկի անկախ պրակտիկայի բժշկական կենտրոն: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Շնորհավորանքի իր խոսքում մարզպետը նշեց, որ թեպետ առողջապահության ոլորտում կատարվող ներդրումները ռիսկային են, սակայն այն անհատը, ով ունի բավարար գիտելիքներ, հմտություն ու դժվարությունները հաղթահարելու կամք ու համառություն, անպայման կկարողանա հասնել հաջողությունների: Դրա վառ օրինակը...

Տավուշի մարզում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը

Տավուշի մարզում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 06.11.2013

Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզ էր այցելել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Ռուբեն Հակոբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Շուշան Պետրոսյանը, Աղվան Վարդանյանը, Հակոբ Հակոբյանը:

Սահմանամերձ Կայանում բացվեց նախակրթարան

Սահմանամերձ Կայանում բացվեց նախակրթարան 01.11.2013

Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման նպատակով, ՀՀ կառավարության՝ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակներում, շարունակվում են նոր նախակրթարաններ բացվել Տավուշի մարզի այն համայնքներում, որոնք չունեն նախադպրոցական հիմնարկներ: Հոկտեմբերի 31-ին հերթական նախակրթարանը բացվեց մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի Կայանի միջնակարգ դպրոցում: Կրթօջախի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր և օրվա առթիվ շնորհավորեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի հերթական նիստը 29.10.2013

Հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզպետարանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին բացի հանձնաժողովի անդամները, մասնակցում էին նաև > հասարակական կազմակերպության մասնաճյուղերի, Տավուշի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի և > ՀԿ-ի ներկայացուցիչներ: Նիստին ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցներ:

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 28.10.2013

Հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ վարչապետն իր այցն սկսեց մարզկենտրոն Իջևանի Ազատամարտիկների հրապարակից, որտեղ ծաղիկներ խոնարհեց ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետև գործադիրի ղեկավարը այցելեց Իջևանի արվեստի դպրոց, ծանոթացավ կրթօջախի աշխատանքներին: Նույն օրը Իջևանում մեկնարկել էր արվեստի փառատոնը, որը մի գեղեցիկ փորձ էր վերականգնելու երեք տասնամյակ առաջ Իջևանում անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի բարի ավանդույթը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-18 16:54:32