Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բանակ-դպրոց կապի ամրապնդման շրջանակներում անց է կացվել <<Արծվիկ>> ռազմամարզական խաղը

26.04.2014

   Բագրատաշենի թիվ 1 դպրոցի տնօրեն Ռազմիկ Եսայանի տեղեկացմամբ, բանակ-դպրոց կապի, դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, որի վերաբերյալ վերջերս խորհրդակցություն է անցկացվել նաև Տավուշի մարզպետարանում, տեղի է ունեցել <<Արծվիկ>> ռազմամարզական խաղը, որին մասնակցել են Այրումի, Արճիսի, Հաղթանակի, Զորականի, Պտղավանի, Դեբեդավանի և Բագրատաշենի թիվ 1 դպրոցի թիմերը` յուրաքանչյուր թիմում 15 հոգի: Միջոցառումը կազմակերպվել է Բագրատաշենի թիվ 1 դպրոցի նախաձեռնությամբ` համաձայն Կողբի զորամասի և դպրոցի համատեղ կազմված աշխատանքային պլանի: Մասնակցել են զորամասի և Նոյեմբերյանի զինկոմիսարիատի 7 սպաներ, ովքեր էլ հանդիսացել են խաղի մրցավարները: Մրցումներ են անցկացվել շարային պատրաստություն, կրակային պատրաստություն /ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում, կրակ օդամղիչ հրացանից/, ՔՊ, նռնակի նետում և ֆիզպատրաստվածություն մարզաձևերից:
  Համառ մրցապայքարի արդյունքում փոխանցիկ գավաթը և առաջին տեղը գրավել է Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիրներ են դարձել համապատասխանաբար Արճիսի և Պտղավանի դպրոցները` արժանանալով պատվոգրերի: Ակտիվ մասնակցության համար պատվոգրեր են ստացել նաև մյուս չորս դպրոցների ներկայացուցիչները: Անհատական մրցումներում առաջին տեղ գրաված 11 աշակերտի էլ հանձնվել են դիպլոմներ: Զինկոմիսարիատը հաղթող թիմերի զինղեկներին պարգևատրել է պատվոգրերով: Միջոցառումը եզրափակվել է Կողբի զորամասի ժողգործիքների համույթի ելույթով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03