Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կյանքից հեռացավ ճանաչված գործարար ու բարերար Հրանտ Վարդանյանը

23.04.2014

   65 տարեկան հասակում կյանքից հեռացավ ճանաչված գործարար ու բարերար, <<Գրանդ Հոլդինգ>> ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանը: Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց Հայաստանի տնտեսության զարգացմանն ու հզորացմանը: Նրա անվան հետ է կապված հայրենական արտադրության վերածնունդը:
   Հրանտ Վարդանյանը սահմանամերձ Տավուշի մարզի մեծ բարեկամն էր, տավուշցիների հոգսերով ապրող անձնավորություն: Մեծ բարերարի միջոցներով ու աջակցությամբ մարզի տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել Տավուշում, լուծվել համայնքային բազմաբնույթ խնդիրներ, հարյուրավոր սոցիալապես անապահով ընտանիքներ ստացել օգնություն: Նրա շնորհիվ մարզում վերածնունդ ապրեց գյուղատնտեսության ավանդական ճյուղերից մեկը` ծխախոտագործությունը, իր հետ բերելով հարյուրավոր նոր աշխատատեղեր, հնարավորություն տալով գյուղացուն ապրել ու արարել իր սեփական հողի վրա:
  Հրանտ Վարդայանի բոլոր ձեռնարկումների կենտրոնում երկրի շահն էր, շարքային քաղաքացին: Տավուշցին միշտ հարազատի ջերմությամբ ու սիրով է ընդունել նրան ու այսօր խորը վիշտ ու ցավ է ապրում մեծ հայրենասերի ու հայի անդառնալի կորստի առթիվ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18