Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանում անցկացվեց <<Սպորտլանդիա-2014>> մարզական միջոցառման 1-ին՝ համայնքային փուլը

28.04.2014

  Իջևանի թիվ 4 դպրոցում անցկացվեց <<Սպորտլանդիա-2014>> մարզական միջոցառման 1-ին՝ համայնքային փուլը: Մասնակցում էին Իջևան քաղաքի թիվ 1 և թիվ 5 մանկապարտեզների ավագ խմբերը, մանկավարժները և նախադպրոցական հիմնարկների տնօրենները: Նշենք, որ <<Սպորտլանդի-2014>> մարզական միջոցառումն անցկացվում է 2 փուլով՝ համայնքային և տարածաշրջանային կամ մարզային՝ համաձայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ժամանակացույցի: Միջոցառման 1-ին փուլի աշխատանքները համակարգում են քաղաքապետարանները, իսկ 2-րդ փուլը՝ մարզպետարանը:  Մրցույթի ժամանակ երեխաներն իրենց ուժերը չափեցին խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, մարմնամարզական օղակներով վարժություններ, <<Հավաքիր բառը>> և այլ խաղերում: Արդյունքում հաղթեց Իջևանի թիվ 1 մանկապարտեզը: Հաղթող թիմը Իջևանի քաղաքապետարանի կողմից արժանացավ գավաթի և նվերների, բոլոր մասնակիցներին նվերներ հանձնեց նաև <<Գալիք կրթարանի>> տնօրեն Արսեն Բայրամյանը, իսկ Տավուշի մարզպետարանը երեխաներին խրախուսեց պատվոգրերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18