Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն մարզկենտրոն Իջևանում

24.04.2014

  Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հերթական անգամ ոգեկոչեց 1915 թվականին օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ավանդույթի համաձայն, Տավուշի մարզկենտրոն Իջևանում Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունների շարքը սկսվեց մասսայական սգո երթով: Վաղ առավոտից քաղաքի Սահմանադրության հրապարակից մարդկանց հոսքը ձգվում էր դեպի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին մասնակցում էին մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, հասարակայնության, պետական մարմինների, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ուսանողներ ու դպրոցականներ: 1915 թվականին նահատակված ավելի քան մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակին հուշարձանին ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին Տավուշի մարզպետը, Իջևանի քաղաքապետը, երթին մասնակցող բազմությունը: Հուշարձանի մոտ կատարվեց Հոգեհանգստյան կարգ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի հանդիսապետությամբ:
Մինչև երեկո մարդկանց հոսքը ձգվում էր դեպի հուշահամալիր:
Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև մարզի մյուս քաղաքներում ու գյուղական համայնքներում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18