Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքում գարնանային եռուզեռ է

25.04.2014

  Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքում գարնանային եռուզեռ է: Համայնքի ավագանու որոշմամբ տարին հայտարարվել է մաքրության տարի, և համայնքի բոլոր անդամները շտապում են իրենց մասնակցությունը բերել բարի գործին: Մաքրում են գյուղամիջյան փողոցներն ու տների շրջակայքը, կատարում բարեկարգման աշխատանքներ: Գյուղամիջյան շուրջ 200 քմ տարածք կանաչապատվել և վեր է ածվել գեղեցիկ ծաղկանոցի: Աշխատանքներում ներգրավվել են նաև գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Նրանց հետ այդ ուղղությամբ զրույցներ են անցկացնում համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը, դպրոցի տնօրեն Հրանտ Մխիթարյանը, ուսուցիչները: Որոշել են գյուղի բոլոր փողոցներում ցուցանակներ տեղադրել <<Մաքուր պահենք մեր փողոցները>> վերտառությամբ: Դեռևս երկու տարի առաջ գյուղամիջյան մոտ 5000 քմ հատված, որտեղ տեղադրված է Արծվաշենի համար կյանքը զոհաբերած քաջ հայորդիներից մեկի` համագյուղացի Վոլոդյա Դարբինյանի կիսանդրին, ասֆալտապատվել է: Այդ մասին խնդրել էին Հայաստանի Հանրապետության Նախագահին Բերդ կատարած նախընտրական այցի ժամանակ, և Նախագահի հանձնարարությամբ էլ իրականացվել են արձանի շրջակա տարածքի ասֆալտապատման աշխատանքները: Գյուղի միայն կենտրոնը չէ, որ բարեկարգվում է: Փողոցներում տեղադրվել են աղբարկղեր: Ռուսաստանաբնակ համագյուղացիներն էլ օգնել են գյուղամիջից դպրոց ձգվող մոտ 600 մետր երկարությամբ ճանապարհը ասֆալտապատելու հարցում, որից հետո ասֆալտապատվել է նաև դպրոցամերձ հրապարակը: Գյուղի բոլոր փողոցներն ապահովված են գիշերային լուսավորությամբ: Վերին կարմիրաղբյուրցիները հպարտությամբ են խոսում իրենց ֆուտբոլային թիմի մասին, որի տղաները ևս միացել են բարեկարգման աշխատանքներին և գյուղի մուտքի մոտ բարդիների ծառուղի են հիմնում: Կանաչապատման ու բարեկարգման աշխատանքները շարունակվում են: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57