Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզի սահմանամերձ համայնքներին բաժանվեց արքայանարինջի տնկիներ 28.03.2014
<<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամն այգիների հիմնման ծրագրի շրջանակներում Դիտավան համայնքում սկսել է 3 հա պտղատու այգիների (արքայանարինջ, նուռ, թուզ) հիմնման աշխատանքները, որից հետո այգին ամբողջությամբ կնվիրաբերվի հողի սեփականատերերին (շուրջ 5 շահառու): Մարտի 27-ին <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամը Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աջակցությամբ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ համայնքներին բարեգործական նպատակով նվիրեց...
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կանանց տոների` Մարտի 8-ին ու Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միամսյակի կապակցությամբ 2014 թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարվել է կանանց առողջության պահպանման միամսյակ: Միամսյակի շրջանակներում Տավուշի մարզի 4 բուժհաստատություններում` Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, Նոյեմբերյանի, Բերդի և Դիլիջանի բժշկական կենտրոններում կազմակերպվեց Բաց դռների օրեր: Նախապես հաստատված ժամանակացույցով Երևանի <<Էրեբունի ԲԿ>> ՓԲԸ...
Մարտի 19-ին Տավուշի մարզպետարանում <<Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն>> հիմնադրամը կազմակերպել էր սեմինար-քննարկում: Սեմինարն անցկացվեց Տավուշի մարզպետարանի և <<ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսներ>> տնտեսական զարգացման ծրագրի աջակցությամբ: Ներկա էին Տավուշի մարզպետարանի, Զբաղվածության պետական ծառայության գործակալության աշխատակիցներ և մարզի բուժական հաստատությունների հաշվապահներ: Դասընթացավար Արամայիս Շահբեկյանը ներկայացրեց նոր կուտակային...
Սկսվել են գարնանային արձակուրդները 18.03.2014
Մարտի 17-ից մարզի հանրակրթական դպրոցներում սկսվել են գարնանային արձակուրդները, հաղորդում են Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչությունից: Արձակուրդները կտևեն մինչև մարտի 23-ը ներառյալ: Առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդները կշարունակվեն մինչև մարտի 30-ը:
Եվրամիության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/-ի կողմից իրականացվող <<Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. կանայք տեղական ժողովրդավարական դասընթացներում>> ծրագրի շրջանակներում, Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ, Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում անցկացվեց վերապատրաստման դասընթաց <<Մասնակցային, ներառական, հաշվետու և գենդերային հավասարության...

<<Մաքուր պահենք մեր շրջակայքը>> միջոցառումը կդառնա ավանդական 18.03.2014
Թռչկանի ջրվեժի հարակից տարածքների մաքրման ու բարեկարգման նպատակով հետաքրքիր միջոցառում էին նախաձեռնել Տավուշի և Լոռու մարզերի երիտասարդ ՀՀԿ-ականները: Մարտի 16-ին նրանց անմիջական մասնակցությամբ անցկացվեց <<Մաքուր պահենք մեր շրջակայքը>> խորագրով միջոցառումը, որում ընդգրկվել էին նաև բնության սիրահարներ, բնության պահպանմամբ շահագրգիռ այլ անձինք: Ջրվեժին հարակից տարբեր հատվածներում, խմբերի բաժանված, միջոցառման մասնակիցները ոչ միայն մաքրեցին ու բարեկարգեցին տարածքները, այլև...


