Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

21.07.2014

Հուլիսի 21-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Քննարկմանը մասնակցում էին մարզի տեղական ինքնակառավարման, իրավական, կրթական ու առողջապահական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Հայեցակարգով նախատեսված դրույթները ներկայացրին ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը և ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը: Խոսելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ Գևորգ Դանիելյանն ասաց, որ սահմանադրության լավ կամ վատ շեշտադրումը չէ, որ կանխարոշում է սահմանադրական բարեփոխումների ընթացքը: Այլ փոխվել են ժամանակները, միջազգային զարգացումները, իրավական պատկերացումները և իրավական, արժեհամակարգային հակասություններից խուսափելու համար պետք է մտցնել սահմանադրաիրավական կարգավորումներ, որոնք կհստակեցնեն արժեքային հարաբերություններն ու լուծումներ կտան դրանց միջև առաջացող հակասություններին: Իրավական և սոցիալական պետության սկզբունքների կյանքի կոչման համար կարևորվեց սահմանադրաիրավական մեխանիզմների ճիշտ ներդրման անհրաժեշտությունը: Կարևոր հանգամանք համարվեց նաև համայնքների խոշորացման մեխանիզմը, որը նույնպես պետք է կազմակերպվի սահմանադրական դրույթներով և որը կնպաստի ՏԻՄ-երի ամրապնդմանը: Բանախոսը ներկայացրեց նաև հանրաքվեի հետ կապված մի քանի հարցադրում: Թե որքանով են ներկայումս անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումները, այդ մասին հանգամանորեն խոսեց Գրիգոր Մուրադյանը՝ բաժին առ բաժին ներկայացնելով սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Խորհրդակցության ավարտին հանձնաժողովի անդամները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին, լսեցին նրանց առաջարկները հայեցակարգի վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57