Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի հերթական նիստում

16.07.2014

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նիստին ներկա էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը: Օրակարգում ընդգրկված էր հիմնականում երկու հարց: Առաջին հարցով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը տեղեկատվություն ներկայացրեց Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման աշխատանքների մասին, որը ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի 2014թ. հոկտեմբերի 11-ից 31-ը ներառյալ: Զեկուցողը մանրամասն ներկայացրեց Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման կազմակերպչական հիմնական դրույթները: Շեշտելով գործընթացի կարևորությունը՝ Աիդա Աչինյանը հորդորեց համայնքի ղեկավարներին հաշվառման աշխատանքներում ընդգրկել որակյալ, տեղեկացված և պատասխանատու կադրերի:
Կարևորելով Գյուղատնտեսական համատարած հաշվառումը որպես համապետական նշանակության գործընթաց՝ մարզպետ Հովիկ Աբովյանը համայնքի ղեկավարների ուշադրությունը հրավիրեց սահմանված ժամկետների պահպանման վրա՝ նշելով, որ Գյուղատնտեսական համատարած հաշվառումը փոխկապակցված գործընթաց է և պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել աշխատանքների կազմակերպմանը:
Օրակարգի հաջորդ հարցով Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը զեկուցեց 2014թ. բերքահավաքի ընթացքի մասին: Նշվեց, որ մարզի 25300.6 հա վարելահողից 7210.7 հեկտարը պատերազմական գործողությունների պատճառով չի մշակվում: 18090 հա փաստացի վարելահողից 2014թ. ցանքի տակ է դրվել 15482 հեկտարը /85.6% / , որը նախորդ տարվա համեմատ ավել է 176 հեկտարով: 2013թ. աշնանը կատարվել է 6822 հա աշնանացան, որը նախորդ տարվանից ավել է 657 հեկտարով: 2014թ. հուլիսի 15-ի դրությամբ 7146 հա հացահատիկից հնձվել է 2161 հա, որից գարի՝ 735 հա, ցորեն՝1426 հա: Բերքահավաքի աշխատանքներին ընդգրկված է 38 հացահատիկահավաք կոմբայն, որից 3-ը՝ այլ մարզերից: Հավաքվել է 9000 տոննա խոտ, 200 տոննա բանջարեղեն, 15 տոննա բոստան, 1050 տոննա պտուղ, որից դեղձ՝ 50, կարտոֆիլ՝ 700 տոննա: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ,,ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի և պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն ծրագրերի շրջանակներում մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից 2014թ. ձեռք է բերվել 173000 լիտր դիզելային վառելիք՝ տարվա համար նախատեսված 700000 լիտրից, 369.4 տոննա ազոտական պարարտանյութ՝ տարվա համար նախատեսված 400 տոննայից, 20.15 տոննա ֆոսֆորական և 17.95 տոննա կալիումական պարարտանյութ՝ /1 պարկի գինը՝ 7000 դրամ/՝ տարվա համար նախատեսված 30-ական տոննայից: Գյուղվարչության պետը խնդրեց բոլոր համայնքների ղեկավարներին արագացնել դրանց տեղափոփումը կազմակերպելու և գումարների հավաքագրման գործընթացը: Զեկուցողը նշեց նաև, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողօգտագործողներին 2015-2017 թվականներին հասցեական պետական աջակցության տրամադրման ծրագիր, որը նախատեսվում է իրականացնել 2014 թվականի աշնանը հացահատիկային մշակաբույսերի համար ՀՀ մարզերի բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներում, իսկ 2015 թվականի գարնանը ցանված եգիպտացորենի համար՝ բոլոր համայնքներում:
Մարզխորհրդի նիստում քննարկվեցին նաև այլ հարցեր, արվեցին հայտարարություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50