Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստում

15.07.2014

Հուլիսի 15-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որին, բացի հանձնաժողովի անդամները, մասնակցում էին նաև քաղաքային համայնքների ճարտարապետները, զբաղվածության մարզային կենտրոնի տնօրենը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունեց և նիստը բացեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Այնուհետև օրակարգի առաջին հարցով Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը ներկայացրեց 2013-14 թ.թ. ընթացքում հաշմանդամների ամառային հանգստի և սանատոր-կուրորտային բուժման կազմակերպման մասին տեղեկատվություն: Նշվեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց ամառային հանգիստը կազմակերպվում է պետպատվերի շրջանակներում՝ ելնելով բնակչության քանակից, և բոլոր ուղեգրերը իրացվում են ամբողջությամբ: Ինչ վերաբերում է սանատոր-կուրորտային բուժմանը, դրանց ուղեգրերը տրվում են բացառապես բժշկական ցուցումով: Զեկուցողը հաշմանդամների առողջարանային բուժումը կազմակերպելու գործում կարևորեց հասարակական կազմակերպությունների և դոնորների ընդգրկումը:
Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2006թ. <<Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին >> թիվ 392-Ն որոշման պահանջների կատարման ընթացքը և իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
<<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի նախագահ Արմինե Ներսիսյանը ներկայացրեց <<Հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանների բարելավում՝ զբաղվածության հնարավորությունների մեծացմամբ ՀՀ Տավուշի մարզում>> ծրագիրը, որը մեկնարկել է 2013 թվականի նոյեմբեր ամսից և որի նպատակը հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանների բարելավումը, հզոր քաղաքացիական հասարակության կերտումն ու շահերի պաշտպանության խմբերի ստեղծումն է, որոնք ակտիվորեն կհամագործակցեն գործատուների հետ: Հարցի վերաբերյալ իր նկատառումները ներկայացրեց ԶՏՄԿ տնօրեն Վահագն Առաքելյանը, ով իր խոսքում կարևորեց գործատուների, շահառուների և պետական կառույցների համագործակցությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03