Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերապատրաստման եռօրյա դասընթացներ շախմատ առարկան դասավանդող մանկավարժների համար

15.07.2014

Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում անց են կացվում վերապատրաստման և նոր մասնագետների պատրաստման եռօրյա դասընթացներ մարզի հանրակրթական դպրոցներում շախմատ առարկան դասավանդող մանկավարժների համար:Դասընթացները վարում են Շախմատի ակադեմիայի մեթոդիստ, Երևանի մանկավարժական համալսարանի շախմատ առարկայի դասախոս Սամվել Միսակյանը, մանկավարժական համալսարանի տարիքային հոգեբանության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Վոլոդյա Կարապետյանը և մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Քրիստինե Թանուրջյանը: Դասընթացների 1-ին և 2-րդ օրերը մանկավարժների համար եղել են դասախոսությունների և գործնական աշխատանքի օրեր, իսկ այսօր՝ 3-րդ օրը, դասընթացին կհաջորդեն քննությունները: Ուսուցիչների գիտելիքները շախմատ առարկայից կգնահատվեն 20 բալանոց համակարգով: Կստուգվեն ուսուցիչների թե հոգեբանական կողմերը և թե իմացությունը շախմատից: 10-13 միավոր հավաքած ուսուցիչները կդասավանդեն մեկ տարվա իրավունքով, 14-17 միավոր վաստակածները՝ երկու, իսկ առավելագույն՝ 18-20 միավոր հավաքած ուսուցիչները երեք տարի դասավանդելու իրավունք կունենան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03