Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշը՝ տուրիզմի համար գրավիչ տարածաշրջան

24.03.2015

Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ ստեղծված <<Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն>> հասարակական կազմակերպությունը Գերմանիայի Դաշնության Ռեգեն և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզերի միջև համագործակցության շրջանակներում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության /ԳՄՀԸ- GIZ/ կողմից տրամադրած դրամաշնորհի միջոցներով, արդեն անցնում է գործնական քայլերի իրականացմանը: Այսօր ծրագրի շրջանակներում մարզպետարանում կայացան երկու առանձին հանդիպումներ: Առաջինը մարզի համայնքների ղեկավարների, երկրորդը՝ մարզում գործող հյուրանոցների, ռեստորանների, սպասարկման ոլորտի այլ ներկայացուցիչների հետ: <<Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն>> հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Ղահրամանյանը համառոտ ներկայացրեց այն հիմնական աշխատանքները, որոնք իրականացվելու են հենց այս ծրագրի շրջանակներում. բազմալեզու միասնական կայքի ստեղծում, տեղեկատվական փաթեթների կազմում, ցուցանակների տեղադրում և շատ այլ գործընթացներ, որոնք կխթանեն մարզում տուրիզմի զարգացմանը և կնպաստեն Տավուշը ներկայացնել աշխարհին որպես տուրիզմի համար հետաքրքիր տարածաշրջան: Հանդիպումներին ներկա էր և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ու իր անունից ողջույնի խոսք ասաց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա նշեց, որ նշված բոլոր ծրագրերը կարող են իրականություն դառնալ միայն թիմային աշխատանքի շնորհիվ և կոչ արեց ակտիվ մասնակցել կազմակերպության կողմից առաջարկվող նախաձեռնություններին: Ի վերջո, բոլորիս նպատակն է, որպեսզի մարզն ամբողջությամբ դառնա տուրիզմի համար գրավիչ տարածաշրջան,-ընդգծեց Լևոն Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18