Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լապորասկոպիկ սարքավորոմ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում

25.03.2015

Տավուշի մարզի Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը նպատակ ունենալով բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը, հաստատության միջոցների հաշվին ձեռք է բերել լապորասկոպիկ սարքավորում: Մարտի 24-ին սարքավորման տեղադրման և շահագործման առիթով կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին մասնակցեց նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նոյեմբերյանի <<Բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, վիրաբույժ Յուրի Գաբրիելյանը ներկայացրել է, որ շատ հիվանդությունների դեպքում սարքը հնարավորություն կտա տեղում սպասարկել բնակչությանը՝ օգնելով նրանց խուսափել մայրաքաղաք մեկնելու ավելորդ ծախսերից:  Բացի այդ, լապորասկոպիկ սարքավորումով իրականացրած վիրահատությունը կրճատում է նաև հիվանդի հիվանդանոցում մնալու և հետվիրահատական վերականգնման ժամանակահատվածը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03