Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն Աղասի Մեհրաբյանին

25.03.2015

Մարտի 24-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն Աղասի Մեհրաբյանին: Աղասին 21 տարեկան է, ծնունդով Տավուշի մարզի Գոշ գյուղից է: Մեծացել է Ռուսաստանի Դաշնության Ստավրապոլ քաղաքում և բռնցքամարտով նույնպես սկսել է զբաղվել ու մարզվել Ստավրապոլում: Սակայն միշտ հանդես է եկել Հայաստանի առաջնություններում: 2014 թվականին Հայաստանի առաջնությունում գրավել է 2-րդ տեղը, իսկ այս տարի կայացած առաջնության ժամանակ՝ մարտի 22-ին, գերծանր քաշային կարգում դարձել է չեմպիոն: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունել և շնորհավորել է չեմպիոնին, նշել, որ հպարտություն է մարզում ունենալ նման բռնցքամարտիկ: Մարզպետը նաև պատրաստակամություն է հայտնել ցանկացած հարցում աջակցել Աղասուն: Բռնցքամարտիկը տեղեկացրել է, որ իրեն արդեն հրավիրել են Հայաստանի բռնցքամարտի հավաքական և այսուհետ նա ցանկացած առաջնությունում հանդես է գալու որպես Հայաստամի Հանրապետության ներկայացուցիչ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03