Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օպերատիվ արձագանք և արհեստավարժ մոտեցում

25.03.2015

2015 թվականի մարտի 21-ին, ժամը 17 : 15–ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոն է ընդունվել 1995թ–ի ծնված Ժիրայր Մհերի Թանանյանը կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի ծակած - կտրած վերք նախնական ախտորոշմամբ: Համապատասխան զննումից հետո հիվանդի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ռեանիմացիոն միջոցառումներին զուգընթաց, Հերմինե Աղինյանի կողմից կատարվել է սրտի ուլտրաձայնային քննություն` սրտապարկում հայտնաբերվել է ազատ հեղուկ` արյուն, սրտամկանի տամպոնադայի ախտանիշներ: Որոշվել է հիվանդին վիրահատել կենսական ցուցումով: Ժամը 18:00-ին հիվանդը տեղափոխվել է վիրահատարան և վիրահատությանը զուգընթաց շարունակվել են ռենտգեն ու լաբորատոր հետազոտությունները, ճշտվել են վիրահատական միջամտության ծավալներն ու հաջորդականությունները: Վիրահատության ընթացքում կատարվել է նաև շտապ խորհրդատվություն ,,Էրեբունի,, ԲԿ-ի մասնագետների՝ մասնավորապես պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանի հետ: Վիրահատությունը բարեհաջող կատարել են վիրաբույժներ Սասուն Շահինյանը, Արամ Գևորգյանը, Հռիփսիմե Ղալումյանը, անեսթեզիոլոգիական, ռեանիմացիոն, ինչպես նաև կազմակերպչական և խորհրդատվական բոլոր աշխատանքները իրականացրել է բժիշկ Համլետ Չոբանյանը: Վիրահատության հաջողությունն ապահովվել է << Իջևանի ԲԿ>> ՓԲԸ –ի ողջ անձնակազմի արհեստավարժ մոտեցման, բուժման բոլոր էտապնեում ճիշտ ու ժամանակին ախտորոշման շնորհիվ: Վիրահատությունից հետո 22:30 –ի սահմաններում հիվանդը <<Էրեբունի ԲԿ>> ՓԲԸ -ի ռեանիմոբիլով, ռեանիմատոլոգի հսկողությամբ կայուն վիճակով տեղափոխվել և հիմա գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ առկա են հետագա բուժման համար անհրաժեշտ լավագույն պայմանները: Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ սա արդեն սրտամկանի վնասվածքով 2-րդ դեպքն է, որ բուժ. անձնակազմի համակարգված աշխատանքի շնորհիվ փրկվում է հիվանդի կյանքը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18