Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին <<Ապրել միասին, սովորել միասին>> ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները

Քննարկվեցին <<Ապրել միասին, սովորել միասին>> ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները 04.06.2014

 Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանին և Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթին: Հյուրերին ուղեկցում էին <<Առաքելություն Արևելք>> դանիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը ու <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ովքեր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Տավուշի...

Տավուշի մարզխորհրդի նիստին ներկա էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը

Տավուշի մարզխորհրդի նիստին ներկա էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 03.06.2014

   Հունիսի 3-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի նիստը, որին ներկա էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նիստը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Օրակարգի առաջին հարցով Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը ներկայացրեց մարզի համայնքների 2014թ. տեղական բյուջեների եկամուտների 5 ամսվա կատարողականը: Նշվեց, որ հունիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 1099.6 մլն....

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ 02.06.2014

   Նախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 1-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի՝ 50 երեխայի համար, ինչն այժմ բավարարում է գյուղի կարիքները. ներկայումս մանկապարտեզ է հաճախում 31 երեխա: Սերժ Սարգսյանը Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության...

Կողբում օծվեց նորակերտ Սբ. Հովհաննես եկեղեցին

Կողբում օծվեց նորակերտ Սբ. Հովհաննես եկեղեցին 02.06.2014

  2014 թվականի հունիսի 1-ին Տավուշի մարզի Կողբ համայնքում օծվեց նորակերտ Սբ. Հովհաննես եկեղեցին: Օծման արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:    Եկեղեցու բացումը տոնի էր վերածել գյուղի օրը: Սուրբ արարողությանը ներկա էր ոչ միայն ամբողջ գյուղը, այլև բազմաթիվ հրավիրյալներ, հազարավոր հյուրեր հեռու ու մոտ վայրերից: Օծման արարողությունը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի հանդիսապետությամբ, որին էլ հաջորդեց առաջին Սբ....

Իջևանում մեծ խանդավառությամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Իջևանում մեծ խանդավառությամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը 02.06.2014

   Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ը, նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնի առթիվ Իջևան քաղաքում արդեն ավանդույթ դարձած միջոցառումների շարքը սկսվեց շատրվանների հրապարակից: Իջևանի քաղաքապետարանը, <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունը, ՍՕՍ մանկական գյուղն ու Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպությունը իրենց ներդրումն էին բերել՝ օրը տոն դարձնելու երեխաների համար: Երեխաների մեծ բարեկամ <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ն անցկացրեց ուրախ...

Օրակարգ 31.05.2014

2014թ. հունիսի 3-ին ժամը 10-00 կայանալիք  ՀՀ Տավուշի մարզխորհրդի նիստի   1. Մարզի համայնքների 2014թ. տեղական բյուջեների եկամուտների 5 ամսվա կատարողականի մասին /Զեկուցող Ռ. Ներսեսյան - աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ / 2. <Գյուղատնտեսության ոլորտում 2014թ. գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին> /Զեկուցող Վ. Սուքոյան - աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ/ 3. Այլ հարցեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-16 17:25:02