Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Իջևանում

11.09.2014

 Սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 24 քաղաքացի Իջևան, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Աչաջուր, Խաշթառակ, Խաչարձան, Ոսկեվան, Տավուշ և Հաղարծին համայնքներից: Քաղաքացիներից 5-ը դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով, 12 բնակիչ դիմել էին աշխատանքի տեղավորման հարցով, 2-ը՝ հողատարածքի, 2-ը՝ բնակարանային խնդրով: Մեկական քաղաքացիներ դիմել էին աղբահանության ու խմելու ջրի հարցերով, իսկ մեկ դիմումն էլ այլ բնույթի խնդրով էր: Տեղում 6 քաղաքացու բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Ֆինանսական օգնության դիմումներին տրվեց դրական լուծում, իսկ այն հարցերով դիմումները, որոնց լուծման համար լրացուցիչ ուսումնասիրություն և ժամանակ է անհրաժեշտ, մակագրվեցին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին՝ օրենքով սահմանված ժամկետում պատասխանելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57