Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագիրը կնպաստի անտառային հիմնախնդիրների բարելավմանը

09.09.2014

   ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվում են <<Հողերի և անտառի կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի չոր լեռնային լանդշաֆտներում>> ՄԱԶԾ/ԳԷՀ լայնածավալ ծրագրի նախապատրաստական գործողությունները: Ծրագրի նպատակն է Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում, մասնավորապես Տավուշի մարզում, հողերի ու անտառների կայուն կառավարումը՝ ապահովելու համար բազմաթիվ էկոհամակարգային ծառայությունների շարունակական հոսքը /օրինակ, ջրամատակարարում, սողանքների վերահսկում և ածխածնի պաշարների պահուստավորում ու կլանում/, ինչպես նաև պաշտպանելու բնության հաուկ կարևորություն ունեցող բնական միջավայրերը: Ծրագրի իրականացման թիրախային տարածքն ընդգրկում է Հայաստանի անտառային ռեսուրսների 65 տոկոսը, որից 40 տոկոսը բաժին է հասնում Տավուշի մարզին: Ծրագրի իրականացման գործընթացին հիմնական շահառուների պատշաճ ներգրավվածությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ծրագրի փորձագետների խմբի և Տավուշի մարզպետարանի պատասխանատուների հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի շրջանակները, հիմնական արդյունքները և հետագա քայլերը: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ծրագրային քաղաքականության գծով խորհրդական Գեորգի Արզումանյանը նշեց, որ ծրագիրը նորարարական է Հայաստանի համար, ֆինանսավորվում է գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից, իսկ միջոցները դրամաշնորհային են: Ծրագրի հիմնական գործընկերներն են ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները: Լինելով պետական նշանակության ծրագիր, կարևորվեց համատեղ աշխատանքը Տավուշի մարզպետարանի հետ: Այնուհետև պարոն Արզումանյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղություններն ու բաղադրիչները, ակնկալվող արդյունքները՝ նշելով, որ պատրաստ են ընդունել ցանկացած պարզաբանում: Ծրագրի վերաբերյալ իր նկատառումներն ու առաջարկները ներկայացրեց Տավուշի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Սամվել Գևորգյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26