Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռազմահայրենասիրական դաստիարակությանը նվիրված հանդիպում

10.09.2014

  Սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի, մարզի հանրակրթական դպրոցների ղեկավարների ու զինղեկների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Գեներալ-լեյտենանտ Սարգսյանը գնահատեց մարզի դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքները, բայցև նշեց առկա խնդիրներն ու անելիքները, որոնց թվում էին դպրոցներում նախնական զինվորական պատրաստվածության և հայրենասիրական դաստիարակության դասարանների, մարզադահլիճների պատրաստման, կահավորման, ուսումնական զենքով ապահովման խնդիրները:
 Ցուցադրվեց փաստավավերագրական տեսաֆիլմ՝ նվիրված Խորհրդային Միության հերոս, ավագ սերժանտ Հունան Ավետիսյանի 100-ամյակին: Մեկ ժամանոց տեսաֆիլմը վկայությունն էր մեր սերունդների խիզախության, մեր հերոսների անմահության, և գեներալ- լեյտենանտ Մուրազ Սարգսյանն այս փաստով ընդգծեց մեր Խորհրդային Միության հերոսներին ճանաչելու, նրանց հիշատակը վառ պահելու կարևորությունը: Հավելեց, որ անհրաժեշտ է մարզի հերոսներին նույնպես անմահացնել և նրանց հայրենի գյուղերում պարտադիր կանգնեցնել նրանց կիսանդրիները: Նա հանձնարարեց ներկայացնել մարզի հերոսների և <<Մարտական խաչ>> շքանշան ստացած անձանց մասին կենսագրական, փաստագրական նյութեր և լուսանկարներ:
  Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ակտիվ մասնակցության համար մարզի մի շարք դպրոցների զինղեկների հանձնվեցին մեդալներ. Իջևանի վարժարանի զինղեկ Արման Չապուխյանը պարգևատրվեց <<Դրաստամատ Կանայան>> մեդալով, Կոթիի միջնակարգ դպրոցի զինղեկ Արթուր Մանթաշյանը՝ <<Ծովակալ Իսակով>> մեդալով: Մարզի բոլոր դպրոցներին, սահմանամերձ համայնքներին, վետերանների խորհրդին, երկրապահներին, Տավուշի մարզպետարանին հանձնվեցին տեսաերիզներ՝ նախատեսված ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելուն նվիրված տեսաֆիլմեր, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձը:
 Նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և ուղևորվեց Իջևանի թիվ 1 և ավագ դպրոցներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59