Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր ուսումնական տարին՝ նոր խաղահրապարակով

11.09.2014

 Նոր ուսումնական տարին Բերդի թիվ 4 հիմնական դպրոցն սկսեց նոր խաղահրապարակով: Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ դպրոցի նորակառույց խաղահրապարակի ու հանգստի գոտու բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ՀՕՖ-ի նյու-յորքյան գրասենյակի ղեկավար Գառնիկ Նանագուլյանը, բազմաթիվ հյուրեր: Նշենք, որ խաղահրապարակը և հանգստի գոտին կառուցվել են Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ և ամերիկահայ բարերարներ տեր և տիկին Մարդիկյանների նվիրատվությամբ: Շինարարությունն իրականացվել է ամառային արձակուրդի օրերին, և ծախսվել է շուրջ 2 միլիոն դրամ:
Հանդիսությունը բացեց դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանը, ով իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Հայ օգնության ֆոնդին և բարերարներին գեղեցիկ խաղահրապարակ և հանգստի գոտի նվիրելու համար: Կարեն Նազարյանն իր շնորհավորական խոսքում կարևորեց նման շինությունների դերը երեխաների ֆիզիկական դաստիարակության գործում՝ նշելով, որ տարածաշրջանի Վարագավան և Չինչին համայնքներում ևս կառուցվում են նմանատիպ կառույցներ: Օրվա առթիվ ներկաներին շնորհավորեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: ՀՕՖ-ի կրթության ծրագրերի պատասխանատու Էդիկ Կարապետյանի շնորհավորական խոսքն ուղեկցվեց շնորհակալագրերի հանձնմամբ շինարարությունն իրականացրած վարպետներին և դպրոցի տնօրենին, ովքեր իրենց նպաստն են բերել կատարված աշխատանքներին: Իսկ խաղահրապարակի բացման կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվել էր Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանին և ՀՕՖ-ի ներկայացուցչին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59