Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց մարտական սամբոյի աշխարհի գավաթի առաջնությունում 3-րդ տեղը գրաված Վահե Օթարյանին:

07.04.2015

  Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց մարտական սամբոյի աշխարհի գավաթի առաջնությունում 3-րդ տեղը գրաված, միջազգային կարգի սպորտի վարպետ, իջևանցի մարզիկ Վահե Օթարյանին: Մարզպետը շնորհավորեց Վահեին հաղթանակի կապակցությամբ, մաղթեց նորանոր հաջողություններ և իր պատրաստակամությունը հայտնեց մարզիկին աջակցելու ցանկացած խնդրում: Մարզպետ Հովիկ Աբովյանը մարզական նվաճման կապակցությամբ Վահե Օթարյանին պարգևատրեց 200 000 դրամ գումարով:
  Վահե Օթարյանը սամբոյով սկսել է զբաղվել 6 տարեկանից, այժմ Հայաստանի հավաքականի անդամ է և միջազգային կարգի սպորտի վարպետ: Մարտի 21-22-ը Լեռնային Ղարաբաղում կայացած Հայաստանի Հանրապետության առաջնությունում 52 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն: Մարտի 26-30-ը Մոսկվայում տեղի ունեցած աշխարհի գավաթի առաջնությունում, որին մասնակցում էին ավելի քան 35 երկրների ներկայացուցիչներ, գրավել է 3-րդ տեղը: Սա, իհարկե, Վահեի առաջին ձեռքբերումը չէ: Նա 3-րդ պատվավոր տեղն է գրավել և Եվրոպայի, և աշխարհի առաջնություններում: Այժմ Վահե Օթարյանը պատրաստվում է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է մայիսին Խորվաթիայում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57