Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պատվոգրեր բժշկուհիներին ու բուժքույրերին

07.04.2015

Այսօր Տավուշի մարզպետարանում մարզի առողջապահության ոլորտի հաստատությունների հերթական հանդիպումներից մեկն էր, որն այս անգամ երկու նպատակ ուներ: Նախ բուժ. հաստատությունների ներկայացուցիչներին ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան աշխատակիցների կողմից ներկայացվեցին սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ այցի ու հիվանդությունների վերահսկում և կանխարգելում ծրագրերի հետ կապված իրականացվող գործընթացների վերաբերյալ պարզաբանումները: Ապա, քանի որ օրը տոնական էր, հանդիպման շարունակությունը նոյնպես եղավ տոնական: Ներկա կանանց և աղջիկներին Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ շնորհավորեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա բարձր գնահատեց սահմանամերձ համայնքներում աշխատող բժիշկների, բուժքույրերի աշխատանքը, նշելով, որ ՀՀ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում սահմանամերձ համայնքների խնդիրները: Մարզպետն ընդգծեց Տավուշի մարզում 24 համայնքին  տրված հարկային արտոնությունների մասին՝ նշելով, որ ծրագրերը շարունակական բնույթ են կրելու:
Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը մարզի սահմանամերձ համայնքների մի շարք բժիշկների ու բուժքույրերի հանձնեց Կանանց տոնի առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կողմից երկարամյա անմնացորդ նվիրումի համար տրված պատվոգրերը: Իսկ Դիլիջանի բժշկական կենտրոնի թերապևտ Կարինե Ավագյանն ու Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի ակնաբուժ Զոյա Աղաբաբյանը նվերներ ստացան ,,Հայաստանի առողջապահության կազմակերպիչների միավորում,,հասարակական կազմակերպության կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57