Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավանդական դարձած հուշամրցաշար Հաղթանակ համայնքում

22.04.2015

Ապրիլի 21-ին Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի եզրափակիչ փուլը: Այդ կապակցությամբ կայացել է հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից ու մարզի մյուս համայնքներից: Հաղթանակն Արցախի ազատագրման պայքարում 5 զոհ է ունեցել ու նրանց հիշատակին նվիրված այս ֆուտբոլային մրցաշարն արդեն անց է կացնում 23-րդ անգամ: Մրցաշարին մասնակցել են 7 թիմ: Եզրափակիչ են դուրս եկել զորամասի և Հաղթանակ համայնքի թիմերը: Խաղից հետո, որն ավարտվել է 2:0 հաշվով հօգուտ Հաղթանակի թիմի, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Տավուշի մարզպետի օգնական Գևորգ Ազատյանը մարզպետ Հովիկ Աբովյանի անունից շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում շնորհիվ մրցաշարն ամեն տարի կայանում է ու դարձել է յուրահատուկ տոն համայնքի համար: Ապա խորհրդանշական հուշանվեր է հանձնել խաղի լավագույն ֆուտբոլիստ Աշոտ Համբարձումյանին: Մրցաշարին ներկա է եղել  և մասնակիցներին նվերներ է հանձնել նաև ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50