Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տրվեց ,,Ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության կարողությունների զարգացում,, ծրագրի մեկնարկը

22.04.2015

Նախօրեին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության կարողությունների զարգացում,, ծրագրի մեկնարկի արարողությունը: Այն իրականացնելու է ,,Սոցիալական արդարություն,, հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ: Ծրագրի շնորհանդեսին մասնակցում էին ոստիկանության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Տավուշի մարզպետարանի, մարզի կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունեց և ծրագրի իրականացմանը հաջողություն մաղթեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը՝ համոզմունք հայտնելով, որ այն կդառնա շահագրգիռ կողմերի համագործակցության լավագույն և արդյունավետ օրինակ: ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը նույնպես ողջունելով ծրագրի մեկնարկը Իջևան քաղաքում, նշեց, որ անցյալ տարի ծրագիրը բարեհաջող անցել է փորձնական փուլ Երևան քաղաքի 3 համայնքում, այս տարի գումարվել են ևս երկու համայնք մայրաքաղաքից ու Տավուշի մարզի Իջևան քաղաքը: ,,Ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության կարողությունների զարգացում,, ծրագիրը Տավուշի մարզկենտրոնում իրականացվելու է գրեթե մեկ տարվա ընթացքում, ավարտը նախատեսված է նոյեմբերի 30-ին: Ծրագրի թիրախ է ընտրվել ընտանեկան բռնությունների դեմ պայքարը,և ընդհանուր առմամբ սա նույնպես միտված է ոստիկանություն-հասարակություն համագործակցության ամրապնդմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05