Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թեղուտ համայնքում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին

22.04.2015

Ապրիլի 21-ին Տավուշի մարզի Թեղուտ համայնքում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին: Սա 100-րդ տարելիցին նվիրված մարզում անցկացվող միջոցառումներից մեկն էր, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, ներկայացուցիչներ Տավուշի մարզպետարանից, մարզի այլ համայնքների ղեկավարներ, մտավորականներ և բնակիչներ: Հանդիսավոր պայմաններում խաչքարն օծվեց Հաղարծնի վանքային համալիրի հոգևորականների ձեռամբ և կատարվեց համապատասխան արարողակարգ: Այնուհետև ելույթով հանդես եկան Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանը և Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ով ընդգծեց, որ այս միջոցառումները մեզ համար ոչ միայն հիշատակի, այլ նաև մեր պահանջների ներկայացման խորհրդանիշ են, որոնք մեզ ավելի են օգնում, ուժ են տալիս, որպեսզի առավել համախմբված բարձրացնենք մեր ձայնը ու լիարժեք տեր կանգնենք մեր պահանջներին,-նշեց Լևոն Սարգսյանը:
Այնուհետև միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին խաչքարին, իսկ դպրոցականները բյուր մոմեր վառեցին մեր անմեղ զոհերի հիշատակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57