Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար Բաղանիսում

22.04.2015

Ինչպես Տավուշի մարզի մյուս համայնքներում, այնպես էլ Բաղանիսում այսօր նույնպես տեղի ունեցավ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Այն սկսվեց Բաղանիսի դպրոցում թեմատիկ ցուցահանդեսի բացումով, որտեղ ցուցադրված աշխատանքների հեղինակն Ալինա Անանյանն է: Ապա աշակերտները հանդես եկան ելույթներով. ասմունքեցին, երգեցին՝ ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև միջոցառման մասնակիցները, որոնք շատ էին. մարզպետարանի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր այլ համայնքներից և, իհարկե, բաղանիսցիները, տեղափոխվեցին գյուղի այն տարածքը, որտեղ տեղադրվել է զոհերի հիշատակը հավեժացնող հուշաքար: Տեղի ունեցավ հուշաքարի հանդիսավոր բացման արարողություն: Ելույթ ունեցավ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ով մարզպետ Հովիկ Աբովյանի անունից շնորհակալություն հայտնեց համայնքի բնակիչներին մտահղացման իրականացման համար: Նա ընդգծեց, որ նման միջոցառումները, հուշակոթողները նպաստում են, որ գալիք սերունդները նույնպես հիշեն մեր անմեղ նահատակներին ու դատապարտեն ցեղասպանությունը: Այնուհետև ելույթ ունեցան գյուղապետ Նարեկ Սահակյանը, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը՝ Հայաստան բառի տառերով ակրոստիքոս նվիրելով ներկաներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59