Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր նշանակում 03.11.2014
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդում հոկտեմբերի 31-ին կայացել է մրցույթ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնի համար: Մրցույթին մասնակցել և հաղթող է ճանաչվել նույն վարչության գլխավոր մասնագետ Գրիշա Բադալյանը: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի որոշումը և...
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում աշխատանքներն է սկսել ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը: Կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը և մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս նպատակով կրթություն-գիտություն-տնտեսություն կապերի մեխանիզմների կատարելագործման, գիտության...

Հանդիպում զինվորների ու նրանց ծնողների հետ 29.10.2014
<<Հայրական օջախներից դուրս ենք եկել, բայց դարձել ենք այդ նույն օջախների պահապանը>>, -Սա շարքային Կարո Չոբանյանի խոսքն է, որ նա արտահայտեց նախօրեին Տավուշի մարզկենտրոն Իջևանում, Տավուշի մարզպետարանի և 3-րդ բանակային կորպուսի նախաձեռնությամբ տեղի ունեցած ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի հանդիպմանը Տավուշի մարզից զորակոչված զինվորների ու նրանց ծնողների հետ: Միջոցառումը բազմամարդ էր, ներկա էին ոչ միայն զինվորներն ու նրանց ծնողները, այլև...

Հայկական Կարմիր խաչի ընկերության տարածաշրջանային մրցումներ 27.10.2014
Հայկական Կարմիր խաչի ընկերության /ՀԿԽԸ/ առաջին օգնության կամավորական խմբերի տարածաշրջանային հերթական մրցումներ անցկացվեցին Իջևանում, որին մասնակցում էին կամավորական թիմեր Այգեհովիտ, Բերդավան, Այգեձոր, Արծվաբերդ գյուղերից: Իջևանի թիմը համալրված էր <<Սոս մանկական գյուղերի>> սաներով: Թիմերը ձևավորվել էին ՀԿԽԸ առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի կողմից անցկացված առաջին օգնության դասընթացների արդյունքում: Նպատակն է զարգացնել բնակչության առաջին օգնության հմտությունները...

<<Հայրենյաց ոգով ճանաչողական այց>> ծրագիրը Սյունիքում և Տավուշում 27.10.2014
<<Տավուշի երիտասարդական կենտրոն>> հասարակական կազմակերպությունն իրականացնում է <<Հայրենյաց ոգով ճանաչողական այց>> ծրագիրը, որը ֆինանսավորել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ծրագրի առաջին մասն անցկացվել է Սյունիքի մարզում, որին մասնակցել են 18-30 տարեկան 20 տավուշցի երիտասարդներ: Հաջորդ փուլում նախատեսված է սյունեցիների այցը Տավուշ: Ծրագիրը բաղկացած է երկու մասից: Ինչպես Սյունիքում, այնպես էլ Տավուշում կլինեն քառօրյա դասընթացներ, ապա՝...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը 23.10.2014
Այսօր կայացավ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը: Ողջունելով ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչներին, մարզպետ Հովիկ Աբովյանն իր խոսքում կարևորեց նման հանդիպումները, լրագրողների կարծիքին ու գնահատականին ծանոթ լինելը՝ նշելով, որ դրանք միշտ ձևավորվում են հասարակության հետ անմիջական շփումների հիման վրա: Ապա մարզպետն իր խոսքում անդրադարձ կատարեց սահմանամերձ համայնքների խնդիրներին՝ ընդգծելով հատկապես հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում հակառակորդի գնդակոծությունից տուժած...


