Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կողբում օծվեց նորակերտ Սբ. Հովհաննես եկեղեցին

Կողբում օծվեց նորակերտ Սբ. Հովհաննես եկեղեցին 02.06.2014

  2014 թվականի հունիսի 1-ին Տավուշի մարզի Կողբ համայնքում օծվեց նորակերտ Սբ. Հովհաննես եկեղեցին: Օծման արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:    Եկեղեցու բացումը տոնի էր վերածել գյուղի օրը: Սուրբ արարողությանը ներկա էր ոչ միայն ամբողջ գյուղը, այլև բազմաթիվ հրավիրյալներ, հազարավոր հյուրեր հեռու ու մոտ վայրերից: Օծման արարողությունը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի հանդիսապետությամբ, որին էլ հաջորդեց առաջին Սբ....

Իջևանում մեծ խանդավառությամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Իջևանում մեծ խանդավառությամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը 02.06.2014

   Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ը, նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնի առթիվ Իջևան քաղաքում արդեն ավանդույթ դարձած միջոցառումների շարքը սկսվեց շատրվանների հրապարակից: Իջևանի քաղաքապետարանը, <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունը, ՍՕՍ մանկական գյուղն ու Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպությունը իրենց ներդրումն էին բերել՝ օրը տոն դարձնելու երեխաների համար: Երեխաների մեծ բարեկամ <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ն անցկացրեց ուրախ...

Օրակարգ 31.05.2014

2014թ. հունիսի 3-ին ժամը 10-00 կայանալիք  ՀՀ Տավուշի մարզխորհրդի նիստի   1. Մարզի համայնքների 2014թ. տեղական բյուջեների եկամուտների 5 ամսվա կատարողականի մասին /Զեկուցող Ռ. Ներսեսյան - աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ / 2. <Գյուղատնտեսության ոլորտում 2014թ. գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին> /Զեկուցող Վ. Սուքոյան - աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ/ 3. Այլ հարցեր

Իջևանի երաժշտական դպրոցի հաշվետու համերգը

Իջևանի երաժշտական դպրոցի հաշվետու համերգը 29.05.2014

  Մայիսի 27-ին Իջևանի երաժշտական դպրոցի ուսուցիչները և աշակերտները ի դեմս տնօրեն Աիդա Սարգսյանի կազմակերպել էին հաշվետու համերգ: Համերգին ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ծնողներ, բազմաթիվ հյուրեր: Համերգային ծրագիրը մեկնարկեց երաժշտական դպրոցի ժողովրդական գործիքներ նվագախմբի գեղեցիկ կատարմամբ: Համերգին ելույթ ունեցան լարային, ստեղնաշարային, փողային, վոկալ և հարվածային բաժինների աշակերտները, ովքեր ցուցադրեցին իրենց տաղանդն ու ունակությունները: 56 տարվա...

ՀԽՍՀ  հանրապետական  բանկում  ներդրված  դրամական  ավանդների դիմաց  փոխհատուցման  տրամադրման  կարգը

ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը 27.05.2014

ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի ,,Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին՚՚ թիվ 460-Ն որոշման վերաբերյալ մեր հարցազրույցը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանի հետ:...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 27.05.2014

   Հարգելի տավուշցիներ  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ: Տոն, որ մեր հինավուրց հայրենիքի հանդեպ հպարտության ու ակնածանքի զգացումով է լցնում յուրաքանչյուր հայի սիրտը: 1918 թվականի մայիսի 28-ին, պատմական մի բարդ ժամանակահատվածում, ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ իրականություն դարձնելով համայն հայության՝ անկախ ու ազատ երկիր ունենալու դարավոր երազանքը: Թեև կարճ կյանք ունեցավ առաջին Հանրապետությունը, սակայն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56