Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ  ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ  ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ  ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ  ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 08.05.2014

   Սիրելի տավուշցիներ, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի սիրելի վետերաններ, զինվորներ ու սպաներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը՝ կրկնակի հաղթանակի տոն: 1945 թվականի մայիսի 9-ին գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ձեռք բերվեց նաև հայ ժողովրդի հերոս զավակների արյան ու մաքառումի գնով: Շատերը զոհվեցին այդ պատերազմում, մյուսները վերադարձան հերոսի կոչումով,...

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել Տավուշի մարզի պատվիրակությունը

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել Տավուշի մարզի պատվիրակությունը 05.05.2014

  Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հրավերով մայիսի 5-ին եռօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն է մեկնել Տավուշի մարզի պատվիրակությունը` մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ: Այցի շրջանակներում կքննարկվեն անասնապահության զարգացման գործընթացի, մասնավորապես մարզում մսի և մսամթերքների ժամանակակից արտադրություն կազմակերպելու և սպանդանոց կառուցելու հարցեր, պատվիրակությունը կայցելի նաև Ֆրանսիայի Յուրայի շրջան` սպանդանոցի տեսակն ընտրելու նպատակով:  Նշենք, որ դեռևս 2010...

<<Օրորոց>> ծրագիրը Տավուշի մարզում էր

<<Օրորոց>> ծրագիրը Տավուշի մարզում էր 05.05.2014

 Մայիսի 5-ին <<Օրորոց>> բարեգործական ծրագրի շրջանակներում նվերների փաթեթներ հանձնվեցին մարզում անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստառու ընտանիքներում 2014 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2013 թվականի դեկտեմբեր ամսին ծնված, սակայն ծրագրի չորրորդ եռամսյակի ցուցակներում չընդգրկված նորածիններին: Այս անգամ մարզ էր բերվել ընդհանուր թվով 46 փաթեթ, որից 24-ը ստացան Իջևանի, 7-ը՝ Նոյեմբերյանի և 15-ը՝ Բերդի տարածաշրջանի...

Մայիսմեկյան տոնական նվեր՝ բարերարներից

Մայիսմեկյան տոնական նվեր՝ բարերարներից 01.05.2014

    Մայիսմեկյան տոնական օրը ուկրաինաբնակ իջևանցի գործարարներ Անդրանիկ և Ֆրունզե Ղազարյանները հիանալի նվեր մատուցեցին իջևանցի իրենց փոքրիկ հայրենակիցներին: Քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ բարերարների միջոցներով կառուցված մանկական խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը՝ անսահման ուրախություն պատճառելով ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին ու բոլոր իջևանցիներին: Խաղահրապարակի բացմանը Ուկրաինայից ժամանել էին անձամբ բարերարները:   Տոնական օրվա ու...

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 30.04.2014

    Սիրելի տավուշցիներ   Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսմեկյան տոնի՝ Աշխատանքի ու աշխատավոր մարդու օրվա կապակցությամբ: Աշխատանքն է մարդկային կյանքի ու մշակույթի հիմքը, յուրաքանչյուր ընտանիքի կայացման ու ամրապնդման կարևոր երաշխիքը: Իսկ գաղտնիք չէ, որ ամուր ու կայացած ընտանիքներով է հզոր երկիրը: Աշխատանքը հայ մարդու համար մեծագույն արժեք է, կյանքի պայման: Ու բոլոր ժամանակներում էլ, հավատարիմ իր տեսակին ու կենսակերպին, նա կարողացել է սեփական քրտինքով վաստակել իր հացը,...

Ուշադրություն 30.04.2014

Մայիսի 1-ին, ժամը 12-ին, Իջևանի քաղաքային զբոսայգում տեղի կունենա ուկրաինաբնակ իջևանցի գործարարներ Ֆրունզ և Անդրանիկ Ղազարյան եղբայրների բարերարությամբ կառուցված մանկական խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16