Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի թիվ 1 դպրոցում անցկացվեց 3-րդ  կարգայինների շախմատի մրցաշար

Իջևանի թիվ 1 դպրոցում անցկացվեց 3-րդ կարգայինների շախմատի մրցաշար 26.05.2014

  Մայիսի 23-ից 25-ը Տավուշի մարզում անցկացվեց 3-րդ կարգայինների շախմատի մրցաշար: Իջևանի թիվ 1 դպրոցում որակավորման 3-րդ կարգ նվաճելու համար անցկացվող մրցաշարին մասնակցում էին Իջևան քաղաքի դպրոցների արդեն իսկ 4-րդ կարգ ունեցող աշակերտները: Մրցաշարն անցկացվեց շրջանաձև, մրցում էին 14 դպրոցական, որոնցից ամենափոքր մասնակիցը 7 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 10: Համառ պայքարի արդյունքում որակավորման 3-րդ կարգ ձեռք բերեցին 7 պատանի շախմատիստներ, որոնցից 1-ին պատվավոր տեղը գրավեց թիվ 5 դպրոցի...

Իջևանի տարածաշրջանում անցկացվեց շրջանային առաջնություն

Իջևանի տարածաշրջանում անցկացվեց շրջանային առաջնություն 26.05.2014

  Ապրիլի 16-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տավուշի մարզի ներկայացուցիչ Արթուր Վանեսյանի գլխավորությամբ կազմակերպվել է շրջանային առաջնություն Իջևանի տարածաշրջանի 13 համայնքային թիմերի միջև: Խաղերն անցկացվել են 2 ենթախմբով՝ Աչաջուր համայնքի և Ազատամուտ համայնքի ֆուտբոլային դաշտերում: 6 թիմ խաղացել է Աչաջուր համայնքում և 7 թիմ՝ Ազատամուտ համայնքում: Կիսաեզրափակիչ են դուրս եկել Իջևան, Աչաջուր, Ազատամուտ և Գետահովիտ համայնքների թիմերը:   Մայիսի 25-ին Իջևանի <<Արնար>>...

Տավուշի մարզում 2013-2014 ուսումնական տարում դպրոցին հրաժեշտ կտա 1290 շրջանավարտ 22.05.2014

  ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 23-ին Տավուշի մարզում մարզպետարանի ենթակայության 77 հանրակրթական և կրթության ու գիտության նախարարության ենթակայության 4 ավագ դպրոցներում կհնչի դպրոցական վերջին զանգը, և բոլոր դպրոցներում տեղի կունենան օրվան նվիրված հանդիսավոր արարողություններ: 2013-2014 ուսումնական տարում դպրոցին հրաժեշտ կտա ընդհանուր թվով 1290 շրջանավարտ, որից 320-ը՝ ավագ դպրոցներում: Մայիսի 5-ից սկսված է միասնական...

Հայաստանն իմ անունն է…

Հայաստանն իմ անունն է… 22.05.2014

 Հայրենասիրական դաստիարակությունը դպրոցում դաստիարակության կարևորագույն օղակներից մեկն է, քանի որ մանկությունն ու պատանեկությունը ամենանպաստավոր շրջանն են երեխայի մոտ հայրենիքի մասին ճիշտ պատկերացումներ ձևավորելու, հայրենիքի հանդեպ սիրո զգացում արմատավորելու և հայրենիքի պաշտպանի գիտակցում սերմանելու գործում: Այս նպատակով բազմատեսակ միջոցառումներ են կազմակերպվում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում: Հայրենասիրության մի յուրատեսակ դաս էր ուսումնական տարվա ավարտին այստեղ կազմակերպված հերթական...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 22.05.2014

     Սիրելի շրջանավարտներ    Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր կյանքի մի լուսավոր ու երազներով լի փուլի՝ մանկապատանեկան հասակին և մուտք գործում կյանքի մի նոր շրջափուլ, որտեղ պետք է դրսևորեք ձեզ իբրև ինքնուրույն անձինք: Հնարավոր է, որ այդ նոր կյանքում ունենաք նաև դժվարություններ ու խոչընդոտներ, երբեմն նաև՝ անհաջողություններ: Ցանկությունս է, որ երբեք չընկրկեք դրանց առջև, այլ վստահորեն քայլեք առաջ ու...

Մարզկենտրոն Իջևանում անցկացվեց  <<Սպորտլանդիա-2014>>-ի  մարզային փուլը

Մարզկենտրոն Իջևանում անցկացվեց <<Սպորտլանդիա-2014>>-ի մարզային փուլը 20.05.2014

  Այսօր Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում անցկացվեց <<Սպորտլանդիա-2014>>-ի մարզային փուլը: Մրցույթի էին դուրս եկել Իջևանի թիվ 1, Նոյեմբերյանի թիվ 1 և Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզները: Խաղն անցավ աշխույժ ու լարված պայքարում: Երեխաները մրցեցին տարբեր խաղաձևերում՝ մարմնամարզական օղակներով վարժություններ, խաղային փոխանցումավազք, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով և այլն: Արդյունքում 14 միավորով առաջատար ճանաչվեց Իջևանի թիվ 1 մանկապարտեզը, իսկ Դիլիջանի և Նոյեմբերյանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56