Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բանակ-դպրոց կապի ամրապնդման շրջանակներում անց է կացվել <<Արծվիկ>> ռազմամարզական խաղը 26.04.2014

   Բագրատաշենի թիվ 1 դպրոցի տնօրեն Ռազմիկ Եսայանի տեղեկացմամբ, բանակ-դպրոց կապի, դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, որի վերաբերյալ վերջերս խորհրդակցություն է անցկացվել նաև Տավուշի մարզպետարանում, տեղի է ունեցել <<Արծվիկ>> ռազմամարզական խաղը, որին մասնակցել են Այրումի, Արճիսի, Հաղթանակի, Զորականի, Պտղավանի, Դեբեդավանի և Բագրատաշենի թիվ 1 դպրոցի թիմերը` յուրաքանչյուր թիմում 15 հոգի: Միջոցառումը կազմակերպվել...

Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքում գարնանային եռուզեռ է

Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքում գարնանային եռուզեռ է 25.04.2014

  Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքում գարնանային եռուզեռ է: Համայնքի ավագանու որոշմամբ տարին հայտարարվել է մաքրության տարի, և համայնքի բոլոր անդամները շտապում են իրենց մասնակցությունը բերել բարի գործին: Մաքրում են գյուղամիջյան փողոցներն ու տների շրջակայքը, կատարում բարեկարգման աշխատանքներ: Գյուղամիջյան շուրջ 200 քմ տարածք կանաչապատվել և վեր է ածվել գեղեցիկ ծաղկանոցի: Աշխատանքներում ներգրավվել են նաև գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Նրանց հետ այդ ուղղությամբ զրույցներ են...

Հայոց  Մեծ  եղեռնի  զոհերի  հիշատակի  ոգեկոչման արարողություն  մարզկենտրոն  Իջևանում

Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն մարզկենտրոն Իջևանում 24.04.2014

  Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հերթական անգամ ոգեկոչեց 1915 թվականին օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ավանդույթի համաձայն, Տավուշի մարզկենտրոն Իջևանում Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունների շարքը սկսվեց մասսայական սգո երթով: Վաղ առավոտից քաղաքի Սահմանադրության հրապարակից մարդկանց հոսքը ձգվում էր դեպի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին մասնակցում էին մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Արմեն Ղուլարյանի...

Կյանքից հեռացավ ճանաչված գործարար ու բարերար Հրանտ Վարդանյանը

Կյանքից հեռացավ ճանաչված գործարար ու բարերար Հրանտ Վարդանյանը 23.04.2014

   65 տարեկան հասակում կյանքից հեռացավ ճանաչված գործարար ու բարերար, <<Գրանդ Հոլդինգ>> ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանը: Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց Հայաստանի տնտեսության զարգացմանն ու հզորացմանը: Նրա անվան հետ է կապված հայրենական արտադրության վերածնունդը:    Հրանտ Վարդանյանը սահմանամերձ Տավուշի մարզի մեծ բարեկամն էր, տավուշցիների հոգսերով ապրող անձնավորություն: Մեծ բարերարի միջոցներով ու աջակցությամբ մարզի տնտեսության ու ենթակառուցվածքների...

<<Ինչպես լուսաբանել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները>> թեմայով սեմինար-քննարկում լրագրողների համար

<<Ինչպես լուսաբանել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները>> թեմայով սեմինար-քննարկում լրագրողների համար 23.04.2014

Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունը ապրիլի 23-ին Տավուշի մարզի լրագրողների համար կազմակերպել էր <<Ինչպես լուսաբանել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները>> թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարն անցկացրեց <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը: Մասնակցում էին Իջևանի, Նոյեմբերյանի և Դիլիջանի տարածաշրջանի...

Նշվեց  Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

Նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը 22.04.2014

 Ապրիլի 20-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, որը քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոների մեկը: Զատիկը շարժական տոն է, յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է: Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը: Զատկի օրվան նախորդող շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի Հարության Ճրագալույցի կամ Ճրագալույսի պատարագ: Տավուշի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05