Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետերի հետ

28.10.2015

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ անցկացվեց մարզպետերի հետ հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում իրականացվող հրատապ ծրագրի կատարման ընթացքին, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական մթերքների մթերման գործընթացին, ինչպես նաև ընթացիկ տարում ՀՀ մարզերին հատկացված ազոտական պարարտանյութի և սերմացուի դիմաց գումարների փոխանցմանն առնչվող հարցեր: Տեղեկատվություն տրամադրվեց Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մասին:
ՀՀ ՏԿԱԻ նախարարին զեկուցվեց, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Քննարկվեցին մարզպետերի կողմից բարձրացված մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
Խորհրդակցությանն անդրադարձ կատարվեց նաև նոյեմբերին կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նիստին, ինչպես նաև Գյուղական համայնքների 5-րդ համաժողովին վերաբերող կազմակերպչական հարցերին:

 

Տեղեկատվությունը՝ mta.gov.am-ի
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03