Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկրաշարժ Վրաստանի Հանրապետությունում

Երկրաշարժ Վրաստանի Հանրապետությունում 27.07.2015

Այսօր՝ հուլիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 10.58-ին (Գրինվիչի ժամանակով` 06.58-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.670 և արևելյան երկայնության 44.890 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ռուսթավի), օջախի 10 կմ խորությամբ և 4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում` 3-4, Նոյեմբերյանում` 4-5, Կողբում` 4, Կոթիում` 3 բալ...

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ 24.07.2015

  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 24-ին, աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Նախագահն այցն սկսեց Դիլիջան քաղաքից, որտեղ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում ունեցավ <<Լույս>> հիմնադրամի համայնքի ներկայացուցիչների` խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, <<Գլոբալ ուսումնական լաբորատորիա>> դասընթացի մասնակիցների հետ: Դիլիջանից Նախագահն ուղևորվեց Բերդի տարածաշրջան: Բերդ...

 Դասընթացի անցկացում <<Նախադպրոցական ուսումնական հաստատություններում բժշկահիգիենիկ գիտելիքների ուսուցում  և առողջ ապրելակերպի քարոզչություն>> թեմայով

Դասընթացի անցկացում <<Նախադպրոցական ուսումնական հաստատություններում բժշկահիգիենիկ գիտելիքների ուսուցում և առողջ ապրելակերպի քարոզչություն>> թեմայով 22.07.2015

Այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց դասընթաց <<Նախադպրոցական ուսումնական հաստատություններում բժշկահիգիենիկ գիտելիքների ուսուցում և առողջ ապրելակերպի քարոզչություն>> թեմայով: Մասնակցում էին Տավուշի մարզի նախադպրոցական հաստատությունների տնօրեններ, մանկավարժներ, բուժաշխատողներ, սննդի կառուցահատվածի պատասխանատուներ, դաստիարակներ ու նրանց օգնականներ: Դասընթացը վարեցին ՀՀառողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության մասնագետներ Մարգարիտ Բաբայանը և Նոնա Հայրապետյանը:...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ 20.07.2015

Հաստատվել է Հաշտարարի որակավորման հանձնաժողովի 2015թ. hուլիսի 17-ի նիստում ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թ. համար հաշտարարի որակավորման դասընթացները: Հաշտարարի որակավորման դասընթացների համար կարող Է դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար: Դիմորդը որակավորման դասընթացի համար ՀՀ արդարադատության...

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված  հերթական միջոցառումը Տավուշի մարզպետարանում

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումը Տավուշի մարզպետարանում 20.07.2015

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի, Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի համատեղ ուժերով, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակում, հերթական միջոցառումն էր կազմակերպվել Տավուշի մարզպետարանում: Այս անգամ իրեց ծնողների ու հարազատների հետ հանդիպելու հնարավորություն էին ստացել 2-րդ բանակային կորպուսում իրենց սահմանադրական պարտքը կատարող տավուշցի 41 ժամկետային զինծառայողներ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, 2-րդ...

Առաջին սպայական կոչումների շնորհում ՏԿԱԻՆ-ում

Առաջին սպայական կոչումների շնորհում ՏԿԱԻՆ-ում 18.07.2015

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հուլիսի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի է ունեցել ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը: Նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ է հանձնել ՓԾ քաղաքացիական պաշտպանության և փրկարար ուժերի վարչությունների, ինչպես նաև Տավուշի, Լոռու և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 14:59:22