Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկավ Իջևանի թիվ 1 մանկապարտեզը

02.10.2015

 Այսօր մարզկենտրոն Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած նախադպրոցական հիմնարկները: Մարզային փուլի մասնակից մանկապարտեզներն էին Դիլիջանի թիվ 1-ը, Բերդի թիվ 3-ը և Նոյեմբերյանի ու Իջևանի թիվ 1 մանկապարտեզները: Երեխաները ցուցադրեցին դիտարժան ու գրավիչ խաղ և աչքի ընկան իրենց ճարպկությամբ ու արագաշարժությամբ: Փոքրիկներն իրենց ուժերը չափեցին 6 վարժությունում` փոխանցումավազք, խաղային փոխանցումավազք, անցում մարմնամարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով, հավաքիր <<ՀԱՂԹԱՆԱԿ>> բառը և նետումներ նշանակետին: Համառ ու լարված պայքարի արդյունքում մարզի լավագույն մարզական հիմնարկ ճանաչվեց Իջևանի թիվ 1 մանկապարտեզը, որն էլ դուրս եկավ եզրափակիչ փուլ: 2-րդ մրցանակային տեղը գրավեց Բերդի թիվ 3 մանկապարտեզը: Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Մրցանակային տեղեր գրաված մանկապարտեզները պարգևատրվեցին համապատասխան գավաթներով և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով, ինչպես նաև ստացան խրախուսական դրամական պարգևներ. 1-ին տեղ գրաված մանկապարտեզն ստացավ 140 հազար դրամ, 2-րդ տեղը` 120 հազար և 3-րդ տեղը` 90 հազար: Միջոցառումը կազմակերպել էր և բարձր մակարդակով անցկացրեց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16