Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տուրիստական էքսպո` նվիրված Տուրիզմի միջազգային օրվան

01.10.2015

 Նպատակ ունենալով խթանել ներքին տուրիզմի զարգացմանը, Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանրապետության մարզերի և Արցախի մասնակցությամբ մայրաքաղաքում կազմակերպել էր տուրիստական էքսպո: Հյուսիսային պողոտայում հատկացված տարածքում, մյուս մարզերի ներկայացուցիչների հարևանությամբ, իր տաղավարով հանդես եկավ նաև ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնը: Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում էր իր մարզին բնորոշ առանձնահատկությունները՝ ավանդական ուտեստները, ազգային երգ ու պարը, տարածաշրջանի պատմամշակութային վայրերը և այլն: Տավուշի երիտասարդները նույնպես պատշաճ էին ներկայացել էքսպոյին: Նրանք պատրաստել էին և ցուցադրեցին տարածաշրջանի առավել հայտնի ուտեստները, բերքն ու բարիքը և մշակութային առանձնահատկությունները: Հայկական տարազով գեղանի աղջիկները հենց տեղում իլիկ էին մանում, բուրդ էին գզում, ցորեն էին աղում և փոխինձ պատրաստում: Իսկ երևանցիներն ու զբոսաշրջիկները մեծ հետաքրքրությամբ հետևում էին աղջիկների աշխատանքին: Հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրեց Տավուշի տաղավարի կողմից ցուցադրված մարզի տուրիստական քարտեզը: Այս ամենն իրենց երգ ու պարով համեմում էին Իջևանի արվեստի դպրոցի սաները: Մարզի տաղավարի մոտ ամբողջ օրվա ընթացքում աշխուժություն էր, ու հետքրքրված մարդկանց ներկայությունն ապահովված էր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16